Orange Բոնուս
Եթե Դուք Orange Խոսենք (բացառությամբ Պարզ սակագնային պլանի) կամ Ամեն ամիս ծառայությունների բաժանորդ եք, ավտոմատ կերպով մասնակցում եք Orange Բոնուս ծրագրին, որը հնարավորություն կտա Ձեզ կուտակել բոնուսներ Ձեր Orange համարն օգտագործելիս: Որքան հաճախ օգտագործեք Ձեր Orange համարը, այնքան շատ բոնուսներ կստանաք և կկարողանաք փոխանակել դրանք հավելյալ ծառայությունների հետ:
Դուք կստանաք`
- 2 բոնուսային միավոր միջազգային համարներից, ինչպես նաև Հայաստանի ֆիքսված և այլ բջջային ցանցերից ստացած զանգերի յուրաքանչյուր ամբողջական րոպեի համար
- 1 բոնուսային միավոր դեպի միջազգային, ինչպես նաև Հայաստանի ֆիքսված և այլ բջջային ցանցեր կատարած զանգերի յուրաքանչյուր ամբողջական րոպեի համար
Օրինակ` եթե մեկ օրվա ընթացքում միջազգային և տեղական այլ ցանցերից ստացել եք զանգեր 34 րոպե 23 վայրկյան տևողությամբ, ապա կստանաք 68 բոնուսային միավոր: Եթե նույն ժամանակահատվածում միջազգային և տեղական այլ ցանցեր կատարել եք զանգեր 25 րոպե 56 վայրկյան տևողությամբ, ապա կստանաք 25 բոնուսային միավոր: Այսինքն հաջորդ օրն կստանաք ընդհանուր 93 բոնուսային միավոր:
2012թ.-ի հունվար ամսվա ընթացքում միջազգային և տեղական այլ ցանցերից ստացած և նրանց կատարած զանգերի համար Բոնուսային միավորներ կստանաք 2012թ. փետրվարի 1-ին: 2012թ. փետրվարի 1-ից փետրվարի 5-ը ներառյալ, կուտակած բոնուսային միավորները կստանաք 2012թ. փետրվարի 6-ին:
Orange Բոնուս ծրագրի ընդհանուր դրույթները և պայմանները կարդացեք այստեղ: