Պարույր Սանթրոսյան
41 տարեկան եմ։ Չէ, արդեն 41, կամ գուցե դեռ 41։ Ինչպես իրեն ,,հարգող,, ցանկացած մարդ, բանաստեղծություններ գրել եմ պատանեկան տարիքից ՝ բնականաբար առաջին սիրահարվածությանս հետ համընթաց։ Վստահաբար անտաղանդ բաներ էին դրանք։ Երբեք ինձ գրող չեմ համարել։ Գրել եմ ինքս իմ համար։ Երբեմն թույլ եմ տվել , որ կարդան նաև ընկերներս։ Գրել եմ, էսպես ասած, երբ հավես եմ ունեցել (դրան Մուսա անվանելը մեծամտություն կլինի)։ Հենց ընկերներս էլ խորհուրդ տվեցին պատմավածքներիցս մեկը ուղարկել "Orange գրքի մրցանակ 2011" գրքի մրցույթին։ Դե ես էլ ուղարկեցի։ Շատերն ինձ հարցնում են՝ ,,ինչի՞ մասին եմ գրել, պատմվածքում նկարագրվածը իրականում տեղի՞ է ունեցել իմ հետ,, ։ Սա ինքնակենսագրական վեպ չէ, բայց կան հատվածներ , որոնք կյանքիս տարբեր ժամանակաշրջանների գունազարդված էպիզոդներն են։
Եվ վերջում՝ շատ կցանկանայի , որ այն ամեն արատավորը, որ նկատել ու նկարագրել եմ՝ սկսած հղփացած հարուստներից, վերջացրած անճաշակ ու բարդույթավորված կանանցով, վերանար մեր իրականությունից։ Ու եթե դրան հազարերոդական մասով կնպաստի իմ այս Սարկազմախառը պատմվածքը, ես միայն ուրախ կլինեմ։
Ծանոթություն. այս ստեղծագործությունը պարունակում է մտքեր, որոնք կարող են դիտարկվել որպես ատելության խոսքեր հասարակության տարբեր խմբերի` այդ թվում նույնասեռականների նկատմամբ:
Ցանկանում ենք հաստատել, որ Orange Արմենիան, լինելով պատասխանատու ընկերություն և կրելով Orange-ի ու Ֆրանս Տելեկոմի արժեքները, չունի տարբերակված վերաբերմունք մարդանց որևէ խմբի նկատմամբ` լինի կրոնական, սեռային, ռասայական, սեռական կողմնորոշման կամ ազգային բնույթի: Ստեղծագործությունների հեղինակների և կերպարների արտահայտած կարծիքը կարող է չհամընկնել Orange-ի կարծիքի և քաղաքականության հետ: