Արմեն Օհանյան
Երբ «սովետը» պաշտոնապես փլվեց, ես 12 տարեկան էի` 6-րդ դասարան, բայց քանի որ մեր դպրոցում «սովետը» ոչ պաշտոնապես վաղուց էր փլվել, հասցրեցի լինել հոկտեմբերիկ ու այդպես էլ չդարձա պիոներ: Հետո մեծացա, ավարտեցի ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, բանակից խուսափեցի ու փոխարենը Մեղրիում մինչև 27-ս լրանալը դասատու էի, որ երկրորդ մանկությունս էր: Հիմա ապրում եմ երրորդ մանկությունս Երևանում: Որոշել եմ երկար ապրեմ, շատ ապրեմ ու լավ ապրեմ, տեսնենք ինչպես կստացվի. կարևորը` պիոներիկ չդառնամ:
Մատրյոշկա
Համանուն խաղալիքի սկզբունքով կառուցված պատմվածք, որտեղ ժամանակի միագիծ` անցյալ-ներկա-ապագա ընթացքը խառնված է, իսկ ընթերցողին առաջարկվում է բացահայտել Նմանակի գաղտնիքը տարբեր ժամանակային մեկնակետերից: