բարև Օսլո
հաղթողներ

Առաջին փուլի հաղթողներ
“Բարև Օսլո” SMS մրցույթի առաջին փուլի առաջին 10 առավելագույն միավորներ հավաքած մասնակիցներն են.
|
Անուն
|
Միավորները
|
|---|---|
| Սարգսյան Սիրակ | 713 |
| Հարությունյան Գևորգ | 703 |
| Բարսեղյան Արեգ | 686 |
| Մելիքսեթյան Արմեն | 666 |
| Նարիբեկյան Վահան | 651 |
| Առաքելյան Արբակ | 620 |
| Քարամյան Դավիթ | 542 |
| Գասպարյան Արմինե | 495 |
| Նարիբեկյան Վահան | 362 |
| Ավետիսյան Արտաշես | 170 |
ինչ է «Բարև Օսլո»-ն
“Բարև Օսլո”-ն Orange-ի հատուկ նախագիծն է` նվիրված Եվրատեսիլին, որն արդեն մի քանի տարի է, ինչ դարձել է հայաստանյան ամենագլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը: Լինելով Եվրատեսիլ 2010-ի պաշտոնական գործընկերը` այս տարի Orange-ը բացառիկ հնարավորություն է տալիս իր բաժանորդներին մասնակցել հատուկ SMS-մրցույթի և մեկնել Օսլո, իրենց մաղթանքներն ուղարկել Եվրատեսիլ 2010-ի Հայաստանի ներկայացուցչին և անձամբ հանդիպել նրա հետ, ինչպես նաև Եվրատեսիլի եզրափակիչ համերգի հեռարձակման օրը մասնակցել հատուկ միջոցառմանը:
ինչպես մասնակցել SMS-մրցույթին
Orange-ի բոլոր բաժանորդները կարող են մասնակցել SMS-մրցույթին:
SMS-մրցույթը կազմված է երկու փուլից: Առաջին փուլը մեկնարկում է ապրիլի 30-ին և կտևի մինչև մայիսի 13-ը (մրցույթն ավարտվում է ժամը 23:59:59): Այս փուլի արդյունքում կհաստատվեն չորս լավագույն արդյունքները ցուցաբերած մասնակիցների անունները, ովքեր կմեկնեն Օսլո` ներկա գտնվելու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:
Այն մասնակիցները, ովքեր չեն հաղթի առաջին փուլում, կշարունակեն մրցույթը մինչև մայիսի 25-ը (մրցույթն ավարտվում է ժամը 23:59:59): 125 լավագույնները կստանան բազմաթիվ մրցանակներ: Մրցանակներին մանրամասնորեն կարող եք ծանոթանալ "մրցանակները" բաժնում:
Մրցույթին մասնակցելու համար պարզապես SMS-ով ուղարկեք «barev» բառը 1447 կարճ համարին: Դուք կստանաք առաջին հարցը և մի քանի հնարավոր պատասխան: Պետք է պատասխանը SMS-ով ուղարկեք 1447 համարին, և կստանաք հաջորդ հարցը:
Օրինակ, ստացել եք հարց հետևյալ բովանդակությամբ.
Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ 2010-ին:
a. Եվա Ռիվաս
b. Սիրուշո
c. Անդրե
Պատասխանում նշում եք a, b կամ c:
Ճիշտ պատասխանի դեպքում կստանաք մեկ միավոր, իսկ սխալ պատասխանի դեպքում միավոր չեք ստանա: Երկու դեպքում էլ SMS-ով կստանաք հաջորդ հարցը: Եթե հարցին չեք պատասխանել, ապա նոր հարց չեք ստանա: Եթե որևէ հարցի պատասխան չեք ուղարկել, Ձեր խաղը միևնույն է չի ընդհատվի, և այն կարող եք շարունակել ցանկացած պահի` պարզապես պատասխանելով Ձեզ ուղարկված վերջին հարցին:
Օրական կարող եք պատասխանել այնքան հարցերի, որքան ցանկանում եք կամ կարող եք, որպեսզի հնարավորինս շատ հարցերի ճիշտ պատասխանեք: 1447 համարին Ձեր ուղարկած յուրաքանչյուր կարճ հաղորդագրության արժեքն է 100 դրամ:
Ընդ որում, ցանկացած պահի կարող եք ծանոթանալ Ձեր ընթացիկ միավորներին և SMS մրցույթի առաջատարի առավելագույն միավորին` 1447 համարին ուղարկելով SMS հաղորդագրություն` տեքստում նշելով «Top» բառը (100 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ, յուրաքանչյուր SMS հաղորդագրության համար):
«Բարև Օսլո» մրցույթին կարող են մասնակցել Orange-ի բոլոր բաժանորդները, բացառությամբ Orange-ի և բովանդակության պրովայդերի աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների:
Մրցույթի պայմաններին մանրամասնորեն ծանոթանալու համար այցելեք կարդացեք այստեղ:
մրցույթի հաղթողները
Մրցույթի այն 4 մասնակիցները, ովքեր ամենաշատ ճիշտ պատասխաններ կտան մայիսի 13-ի օրվա վերջի դրությամբ (խաղը կավարտվի ժամը 23:59:59), կճանաչվեն առաջին փուլի հաղթող և կմեկնեն Օսլո` ներկա գտնվելու Եվրատեսիլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:
Այն դեպքում, եթե երկու մասնակից հավաքեն հավասար միավորներ, ապա հաղթող կճանաչվի նա, ով առաջինն է հավաքել այդ միավորները:
Այս փուլում կարող են հաղթող ճանաչվել նրանք, ովքեր արդեն առնվազն 18 տարեկան են:
Հաղթող կճանաչվեն նաև այն 125 մասնակիցները, ովքեր մայիսի 25-ի դրությամբ կունենան ամենաբարձր արդյունքները (խաղը կավարտվի ժամը 23:59:59):
SMS-մրցույթի առաջին փուլի արդյունքները և հաղթողների անունները կհրապարակվեն Orange-ի պաշտոնական կայքում ամենաուշը մայիսի 17-ին, իսկ երկրորդ փուլինը` ամենաուշը մայիսի 29-ին:
մրցանակները
SMS-մրցույթի առաջին փուլի հաղթողները կմեկնեն Օսլո` մասնակցելու Եվրատեսիլ 2010-ի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:
Մրցանակը ներառում է ինքնաթիռի տոմսը, 4 օր Օսլոյի հյուրանոցներից մեկում, վիզայի վճարը, 200,000 դրամ ճամփորդական ծախսերի համար և մուտքի տոմսեր Եվրատեսիլի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգների համար:
Երկրորդ փուլի առաջին 25 տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան Եվա Ռիվասի ինքնագրով սկավառակ, որը ներառում է նաև Եվրատեսիլի “Ծիրանի կորիզ” երգը, ինչպես նաև սահմանափակ քանակությամբ արտադրված “բարև Օսլո” շապիկ և գլխարկ:
Հաջորդ 100 հաղթողները կստանան սահմանափակ քանակությամբ արտադրված “բարև Օսլո” շապիկ և գլխարկ:
Orange-ը որևէ պարտավորություն չի կրում մասնակիցների վիզայի ձեռքբերման համար:
"Զորակցենք Հայաստանին" SMS արշավ
Եթե Orange-ի բաժանորդ եք, կարող եք նաև Ձեր բարեմաղթանքներն ու քաջալերման խոսքերն ուղղել Եվրատեսիլ 2010-ին Հայաստանը ներկայացնող մասնակցին` Եվա Ռիվասին:
Մաղթանքները կարելի է SMS-ով ուղարկել 1447 կարճ համարին` բովանդակության մասում գրելով “Eva + մաղթանքը”:
Լավագույն մաղթանքների հեղինակները, որոնց կընտրի Եվան, անձամբ կհանդիպեն երգչուհուն և կստանան նվերներ նրա կողմից:
Orange-ը, լինելով Եվրատեսիլ 2010-ի հեռարձակման գլխավոր գործընկերը, այս տարի Եվրատեսիլը վերածել էր իսկական քաղաքային տոնի:
Ժամը երեքից սկսած` Երևանի Կարապի լճի շուրջ տեղի էին ունենում բազմազան խաղեր, մրցույթներ, ստեղծագործական միջոցառումներ, որոնք նախատեսված էին հիմնականում երեխաների համար, սակայն նաև մեծ ոգևորություն և մասնակցության ցանկություն էին արթնացրել մեծահասակ հանդիսատես-մասնակիցների մոտ: Գեղեցիկ զարդարված և լույսերով ու գույներով ողողված Կարապի լիճը ժամը 21-ից հետո առաջին անգամ Հայաստանում հյուրընկալեց բացառիկ “եվրատեսիլյան” համերգը` Եվրատեսիլի նախորդ տարիների ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի մասնակիցների կատարումներով: Սակայն օրվա գլխավոր առիթը Եվրատեսիլ 2010-ի եզրափակչի ուղիղ հեռարձակումն էր, որը սկսվեց կեսգիշերին և տևեց մինչև առավոտյան 3.30-ը: Համերգը մեծ էկրանին դիտող հանդիսատեսները չլքեցին զբաղեցրած տեղերը մինչև այդ ուշ ժամը` առաջին անգամ հնարավորություն ունենալով միասին զորակցել Հայաստանի ներկայացուցչին:
Այդ օրվա մի քանի նկար կարող եք գտնել այստեղ: Նաև բաց մի տողեք զվարճալի կադրերը և երեկոյի հրաշալի տրամադրությունը...


