բարև Եվրոպա

 
Արդեն երկրորդ տարին է, որ Orange-ը միանում է Եվրատեսիլին: Սա մեծ եվրոպական միջոցառում է, որը թույլ է տալիս միավորվել երաժշտության շուրջ, ճանաչել միմյանց, միասին անցկացնել ոգևորության պահեր ու պարզապես միասին զվարճանալ: Մենք ուրախ ենք կրկին այս տարի աջակցել եվրոպական այս տոնի իրականացմանը, որը տեղի կունենա Գերմանիայի Դուսելդորֆ քաղաքում:  Հայաստանը Եվրատեսիլ 2011-ում կներկայացնի Հայաստանի առաջատար երգչուհիներից մեկը ` Էմմին:

Եվրատեսիլը կրկին տոնի վերածվեց Երևանում և Վանաձորում

Եվրատեսիլ 2011-ն արդեն պատմություն է, սակայն Եվրատեսիլին նվիրված բազմաթիվ բացօթյա միջոցառումների տպավորությունները դեռ երկար կուղեկցեն Երևանի և Վանաձորի բնակիչներին:
Orange-ը, լինելով Եվրատեսիլ 2011-ի հեռարձակման գլխավոր գործընկերը, այս տարի կրկին Եվրատեսիլը վերածեց իսկական քաղաքային տոնի:
Մայիսի 14-ին` ժամը 18-ից սկսած, Երևանի Կարապի լիճն իր շուրջ հավաքեց բազմաթիվ երեխաների. խաղեր, մրցույթներ, ստեղծագործական միջոցառումներ, որոնք նախատեսված էին հիմնականում փոքրիկների համար, սակայն մեծ ոգևորություն և մասնակցության ցանկություն էին արթնացրել նաև մեծահասակ հանդիսատես-մասնակիցների մոտ: Գեղեցիկ զարդարված և լույսերով ու գույներով ողողված Կարապի լիճը ժամը 21-ից հետո արդեն երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալեց բացառիկ “եվրատեսիլյան” համերգը` Եվրատեսիլի նախորդ տարիների մասնակիցների և այլ աստղերի կատարումներով: Մասնավորապես ելույթ ունեցան Անդրեն, Ինգա և Անուշ Արշակյանները, Վլադիմիր Արզումանյանը, “Արևիկը”, ինչպես նաև 2010թ. Եվրատեսիլում Ուկրաինայի ներկայացուցիչ Ալյոշան: Երեկոն ավարտվեց Եվրատեսիլ 2011-ի եզրափակչի ուղիղ հեռարձակմամբ:
Orange-ի “Բարև Եվրոպա” նախաձեռնության շրջանակներում նույն օրը Վանաձորը նույնպես միացավ այս մեծ համաեվրոպական տոնին: Անակնկալներով լի բացօթյա երաժշտական միջոցառումը հայտնի DJ-ներ DJ Smile-ի և DJ Vakcina-ի երաժշտական մշակումներով միավորել էր հազարավոր երիտասարդների:  

Orange-ը հյուրընկալեց Եվրատեսիլի մոլդովացի մասնակիցներին

oam-eurovision-moldova.jpg

Ապրիլի 4-ին Orange-ը հյուրընկալեց Zdob si Zdub մոլդովական խմբին, որն այս տարի ներկայացնելու է Մոլդովան Եվրատեսիլում: Արդեն երկրորդ տարին լինելով Եվրատեսիլի գլխավոր գործընկերը Հայաստանում և չորրորդ տարին` Մոլդովայում, Orange-ը միավորում է երկու երկրների երաժշտասերներին այս մեծ համաեվրոպական տոնի շուրջ:

 

Orange-ում հաջողություններ մաղթեցին Էմմիին Դյուսելդորֆ մեկնելուց առաջ

emmy.jpg

Ապրիլի 29-ին Orange-ի գլխավոր խանութում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2011-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմիի հանդիպումը լրագրողների և երկրպագուների հետ, որը երգչուհու վերջին հանդիպումն էր Դյուսելդորֆ մեկնելուց առաջ:

Հանդիպման ընթացքում Orange-ը ներկայացրեց նաև այն միջոցառումներն ու անակնկալները, որ սպասում են Եվրատեսիլի երկրպագուներին մայիս ամսվա ընթացքում:

Orange-ը հատուկ անակնկալ էր պատրաստել Հայաստանում Եվրատեսիլի թերևս ամենամեծ երկրպագուի` տասնութամյա Մարիամ Ալեքսանյանի համար, որն Orange-ից ստացավ Եվրատեսիլի ուղեգիր: Մարիամն արդեն մի քանի տարի է, ինչ Եվրատեսիլի երկրպագուների հայկական ցանցի ակտիվ անդամներից է: Այս խմբի ներկայացուցիչներին, որոնք Եվրատեսիլին Հայաստանի մասնակցության առաջին տարվանից ի վեր իրենց շուրջն են համախմբում մրցույթի սիրահարներին և բոլոր միջոցներով աջակցում Հայաստանի ներկայացուցիչներին, դեռ անցյալ տարվանից նկատել էին Orange-ում: Խումբն այս տարի ցանկանում է գրանցվել Եվրատեսիլի երկրպագուների միջազգային կազմակերպությունում (Organisation Générale des Amateurs de l’Eurovision), ինչի համար այս ուղևորությունն ավելի քան կարևոր է:

Եզրափակիչի հեռարձակման օրը` մայիսի 14-ը, անմոռանալի կդառնա Երևանի և Վանաձորի բնակիչների համար նոր գույներով և բազմաբնույթ իրադարձություններով: Երևանում տեղի կունենա «եվրատեսիլյան» համերգ, որի ժամանակ ելույթ կունենան հայկական էստրադային երգիչներ, ինչպես նաև նախորդ տարիներին Եվրատեսիլին մասնակցած հայտնի կատարողներ, իսկ վանաձորցիները մինչև ուղիղ հեռարձակման սկիզբը կմասնակցեն անակնկալներով լի բացօթյա երաժշտական միջոցառման հայտնի DJ-ների երաժշտական մշակումներով:

 

 

Երգի բառերը

My days and nights are passing, long hours are running
But we are still fighting
The love is still so shining, why are we denying?
I really don’t know why

Come and take my hand, now don’t be shy (Don’t be shy)
And let’s try to hold our spirits high (Spirits high)

Boom boom, chaka chaka, your kiss is like a, like a
Boom boom, chaka chaka, your love is like a, like a
I wanna say that one thing is true (True)
I’m in love with you

Boom boom, chaka chaka, your kiss is like a, like a
Boom boom, chaka chaka, your love is like a, like a
I wanna say that one thing is true (True)
I’m in love with you

I know that love cannot lie, I wanna give you a new try
So there’s no need to cry – ay ay ay
And if you want, we can fly, high up to the sky
Just you and I – ay ay ay ay

Come and take my hand, now don’t be shy
And let’s try to hold our spirits high

Boom boom, chaka chaka, your kiss is like a, like a
Boom boom, chaka chaka, your love is like a, like a
I wanna say that one thing is true (True)
I’m in love with you

Boom boom, chaka chaka, your kiss is like a, like a
Boom boom, chaka chaka, your love is like a, like a
I wanna say that one thing is true (True)
I’m in love with you

You are the strongest fighter
You’re the king for me (I’m in love with you)
It’s time to win me in the ring of love, baby
Baby, boom

Boom boom, chaka chaka, your kiss is like a, like a
Boom boom, chaka chaka, your love is like a, like a
I wanna say that one thing is true (True)
I’m in love with you

Boom boom, chaka chaka, your kiss is like a, like a
Boom boom, chaka chaka, your love is like a, like a
I wanna say that one thing is true (True)
I’m in love with you

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք