Orange Նորարարության մրցանակ
նախագծիր այսօր քո ապագան
Orange Նորարարության մրցանակին կարող է արժանանալ Երևանի Պետական Համալսարանի կամ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ուսանողներից մեկը, ով հաղթող կճանաչվի նորարարական նախագծերի մրցույթում: Հաղթողը հնարավորություն կստանա վեց ամիս վճարվող աշխատանքային պրակտիկա անցնել Orange Labs-երից մեկում և աշխատել նորարարական նախագծերի վրա:
ով կարող է մասնակցել
Մրցույթին մասնակցելու համար պետք է լինեք.
- ԵՊՀ կամ ԵՊՃՀ (ներառյալ երկու համալսարանների բոլոր մարզային մասնաճյուղերի) բակալավրիատի 4 -րդ կուրսի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի հետևյալ ֆակուլտետների ուսանող. Ֆիզիկայի, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Մաթեմատիկայի և մեխանիկայի, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ու ՏՏ կենտրոնի (ԵՊՀ) և Կիբեռնետիկայի, Ռադիո և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կիրառական մաթեմատիկայի ու Համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա (ԵՊՃՀ)
- պետք է տիրապետեք անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներից որևէ մեկին, բավարար մակարդակով, որպեսզի օգտագործեք այն պրակտիկայի ընթացքում
ինչպես մասնակցել
Ձեր գաղափարը պետք է
- վերաբերի հեռահաղորդակցության ոլորտին (ցանց և ինժեներիա, ծրագրային հավելվածներ և այլն)
- լինի նորարարական, հետաքրքիր, օգտակար և հեշտ կիրառվող
- ներկայացված լինի անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով
- տեղավորվի առավելագույնը 10 էջում և ունենա 1 էջանոց ամփոփում
Եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, ապա խնդրում ենք նախագիծը word կամ pdf ֆորմատով ներկայացնել Orange Արմենիայի պաշտոնական վեբ-կայքում ստեղծված հատուկ էջում մինչև ապրիլի 20-ը ներառյալ (ժամը 23 :59):
Ձեր նախագիծը կներկայացվի 11 հոգուց բաղկացած ժյուրիին, որոնցից 7-ը Orange Արմենիայի հայ և արտասահմանցի մասնագետներ են, 2-ը` Orange Labs-ի ներկայացուցիչներ, 2-ը` ԵՊՀ-ի և ԵՊՃՀ-ի ներկայացուցիչներ: Մեկ առ մեկ դիտարկելով նախագծերը` ժյուրին դրանցից կընտրի լավագույնը, որի հեղինակի անունը կհայտարարվի մայիսի 20-ին, Orange-ի կայքում:
Եթե մայիսի 20-ին հենց Ձեր անունն է հայտարարվել, ապա սկսում ենք կազմակերպել Ձեր ճամփորդությունն ու պրակտիկան: Orange Արմենիան կվճարի վիզայի վճարը և երկու ուղղությամբ ինքնաթիռի տոմսերը: Մենք կօժանդակենք Ձեզ փաստաթղթերով ու հավաստագրերով, որոնք անհրաժեշտ են վիզան ձեռք բերելու համար, սակայն չենք կարող երաշխավորել վիզայի տրամադրումը օտարերկրյա դեսպանատան կողմից: Ինչ վերաբերում է Ձեր ուսումնական պլանին Հայաստանում, ապա դրա հետ կապված հարցերին կպատասխանի Ձեր Համալսարանը:
Մինչև մասնակցության հայտը ներկայացնելը խնդրում ենք ծանոթանալ մասնակցության պայմաններին:
Եթե դեռ հարցեր ունեք, գրեք մեզ info.innovationprize@orangearmenia.am հասցեով կամ զանգահարեք 51 35 51 հեռախոսահամարով:
մրցանակը
Որպես մրցանակ` լավագույն գաղափարի հեղինակը հնարավորություն կստանա 6-ամսյա վճարվող պրակտիկա անցնել Ֆրանսիայում Orange Labs-երից մեկում: Ձեր մրցանակը ուժի մեջ կլինի հայտարարվելու պահից մեկ տարվա ընթացքում: Հաղթողի անունը հրապարակվելու անմիջապես հետո նրան կառաջարկվեն պրակտիկայի մի քանի թեմաներ, իսկ վերջնական թեման կընտրվի հաղթողի և Orange Labs-ում նրա ապագա ղեկավարի կողմից:
Orange Labs-երը Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ 4 մայրցամաքների 18 երկրներում: Տարեկան 350 պատենտ ունեցող պորտֆոլիոյով նրանք նպաստում են նորարական և հեշտ օգտագործվող ինտեգրված ծառայությունների նոր սերնդի զարգացմանը:
Orange-ը հայտարարել է հայ ուսանողների համար նախատեսված 2011թ. Նորարարության մրցույթի հաղթողի անունը: Լավագույնը ճանաչված նախագծի հեղինակը Երևանի Պետական Համալսարանի Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Վարդանյանն է, որը ներկայացրել էր նախագիծ էլեկտրոնային քվեարկության վերաբերյալ: Որպես մրցանակ`Դավիթը ստացել է հնարավորություն մեկնել Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում և աշխատելու նորարարական նախագծերի վրա:
Բարձր գնահատելով նաև մրցույթին մասնակցած մեկ այլ ուսանողի` Գևորգ Պողոսյանի աշխատանքը և բարձր պատրաստվածությունը, որն ըստ ժյուրիի քվեարկության գրավել է երկրորդ տեղը, Orange Արմենիան վճռել է հատուկ մրցանակ տալ նրան` հրավիրելով աշխատանքային պրակտիկա անցնելու Orange Արմենիայում: Գևորգը նույնպես ԵՊՀ-ի ուսանող է, սովորում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում և ներկայացրել էր նախագիծ կարճ հաղորդագրությունների կիրառման նոր մոտեցման վերաբերյալ: Orange Արմենիան չի բացառում հետագայում նրա գաղափարի կիրառումն իր ցանցում:
Orange-ը շնորհավորում է հաղթողներին և ցանկանում նոր ու հետաքրքիր գաղափարներ և հաջողություններ մասնագիտական կյանքում:


