
ապագան այսօր է
Միայն երեք օր` հոկտեմբերի 15, 16 և 17, Orange-ի գլխավոր խանութում (Հյուսիսային պողոտա 1), տեղի ունեցավ Orange Expo նորարարական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կազմակերպված էր "ապագան այսօր է" խորագրի ներքո: Ապագան այսօր է. ոչ վաղը, ոչ մյուս օրը, այլ այսօր և Հայաստանում: Ցուցադրված էին ինչպես տեխնոլոգիաներ, որոնք ոչ մի երկրում դեռևս չեն կիրառվում, այնպես էլ սարքավորումներ, որոնք արդեն հասանելի են Orange-ի բաժանորդներին: Այցելուներին ներկայացվեցին Orange Տեխնոկենտրոնի ամենատպավորիչ ցուցանմուշները: