հաշվի վերալիցքավորում
Մենք ցանկանում ենք, որ հաշիվը վերալիցքավորելը և վճարումներ կատարելը Ձեզ համար առավելագույնս հարմար լինի: Որ եղանակն էլ ընտրեք, միշտ կարճ հաղորդագրությամբ կստանաք Ձեր վճարման հաստատումը:
Ձեր հաշիվը կարող եք վերալիցքավորել մի շարք եղանակներով, օրինակ` Orange-ի վերալիցքավորման քարտերով կամ էլեկտրոնային վճարման օգնությամբ: Նույնը կարող եք անել նաև Orange -ի ցանկացած խանութում Visa, Master, ArCa քարտերով կամ կանխիկ գումարով:
Կարող եք վճարումներ կատարել նաև MegaPay, TelCell, Tandem Payments վճարման տերմինալների օգնությամբ և ArCa քարտով աշխատող բանկոմատների միջոցով: Բանկային փոխանցումը նույնպես վճարում կատարելու հեշտ և արագ տարբերակ է, հատկապես, եթե Դուք օգտվում եք Orange Բիզնեսից:
Անվճար ստուգելով հաշվեկշիռը` կարող եք չանհանգստանալ Ձեր ծախսերի մասին: Ձեր իսկ բջջայինից կարող եք ստուգել, թե որքան գումար ունեք հաշվին կամ որքան պետք է վճարեք:
Orange-ի վերալիցքավորման քարտերը

|
վավերականության ժամկետը
միայն Խոսենք բաժանորդների համար | 500
դրամ | 1500
դրամ | 2500
դրամ | 5000
դրամ | 10 000
դրամ |
|---|---|---|---|---|---|
| ակտիվ շրջան, երբ կարող եք զանգահարել և զանգեր ընդունել | 7 օր | 1 ամիս | 2 ամիս | 5 ամիս | 12 ամիս |
| պասիվ շրջան, երբ կարող եք միայն զանգեր ընդունել | 0 | 6 ամիս | 6 ամիս | 6 ամիս | 6 ամիս |
