Ապահովության և գաղտնիության համար Իմ Orange էջում` http://my.orangearmenia.am, Ձեր հաշիվը պաշտպանված կլինի գաղտնաբառով:
Առաջին անգամ Իմ Orange էջ մուտք գործելիս կտեսնեք մի պատուհան, որտեղ հեռախոսահամարի դաշտում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր Ինտերնետ Հիմա SIM քարտի համարը, իսկ գաղտնաբառի դաշտում` գնելու ժամանակ օգտագործված փաստաթղթի, օրինակ` անձնագրի համարի վերջին 6 նիշը: Այդ 6 նիշը Ձեր «գլխավոր գաղտնաբառն» է, որը հետագայում կարող եք օգտագործել Ձեր գործող գաղտնաբառը փոխելու համար: Սիմվոլների դաշտում մուտքագրեք ներքևում հայտնված նշանները և սեղմեք «մուտք»: Եթե չի հաջողվում մուտք գործել, սկսեք նորից և սեղմեք «ստանալ նոր գաղտնաբառ»: Նոր գաղտնաբառը կարճ հաղորդագրությամբ կստանաք Ձեր մոդեմի ինտերֆեյսին:
Ձեր գաղտնաբառը մի հայտնեք ուրիշներին: