Ձեր Orange Ֆլայբոքսի հաշիվը բաղկացած է գումարային հաշվեկշռից և կրեդիտից:
Ձեր հաշվեկշիռը բաղկացած է վերալիցքավորման քարտերով ու վերալիցքավորման տերմինալների միջոցով մուտքագրված գումարից և Orange-ի այլ բաժանորդներից փոխանցման միջոցով ստացված մուտքերից:
Կրեդիտն արտահայտված է գերարագ ինտերնետի, տեղական և միջազգային րոպեների կամ կարճ հաղորդագրությունների տեսքով:
Ամեն ամիս կստանաք Ձեր սակագնային պլանին համապատասխան գերարագ ինտերնետի փաթեթ: Եթե մեկ ամսվա ընթացքում չսպառեք գերարագ ինտերնետի ամբողջ փաթեթը, ապա մնացորդը կփոխանցվի հաջորդ ամիս: Հաշվեկշռին կարող եք ունենալ առավելագույնը 2 ամսվա սակագնային պլանի ծավալին համարժեք գերարագ ինտերնետ:
Ձեր ընտրությամբ կստանաք նաև տեղական և միջազգային րոպեների կամ կարճ հաղորդագրությունների ամսական փաթեթներ: Այդ րոպեները կամ կարճ հաղորդագրություններն ուժի մեջ կլինեն մինչև տվյալ ամսվա վերջին օրը:
Ծառայություններ կարող եք ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում: Ամսվա սկզբում Ձեզ կներկայացնենք ամսական սակագնային պլանի և ակտիվացված լրացուցիչ ծառայությունների հաշիվը:
Հաշիվը վճարելու համար ունեք 20 օր: