Գերարագ ինտերնետի փաթեթի առկայության և ցանցի կատարյալ պայմանների դեպքում Ինտերներ Հիմա 7.2 Մբ/վ (MF637) մոդեմն օգտագործելիս ներբեռնման արագությունը կարող է հասնել մինչև 5-6 Մբ/վ-ի, սակայն կապի արագությունը հիմնականում տատանվում է 300 Կբ/վ-ի և 1500 Կբ/վ-ի միջև: Ինտերնետ Հիմա 14.4 Մբ/վ (MF 658) մոդեմի դեպքում ցանցի կատարյալ պայմաններում ներբեռնման արագությունը կարող է հասնել 7-9 Մբ/վ-ի, սակայն հիմնականում կապի արագությունը տատանվում է 2-5 Մբ/վ-ի միջև: Ինտերնետ Հիմա 4 (MF 680) մոդեմի դեպքում ցանցի կատարյալ պայմաններում ներբեռնման արագությունը կարող է հասնել 25-33 Մբ/վ-ի, սակայն հիմնականում կապի արագությունը տատանվում է 7-12 Մբ/վ-ի միջև:
Վերբեռնման արագությունն անկախ մոդեմի տեսակից սահմանվում է մինչև 384 Կբ/վ (եթե Ձեր սակագնային պլանով այլ սահամանփակումներ չկան):
Orange ցանցի և արագությունների մասին մանրամասներն այստեղ: