ծածկույթ և ցանց


coveragemap-am.png

Ծածկույթի քարտեզները տեղեկատվական բնույթ են կրում և ներկայացնում են ռադիոծածկույթի մասին տեղեկություններ որոշակի ժամանակի համար: Orange-ի կողմից ներկայացված ծածկույթի քարտեզը կազմված է ըստ միջազգային ստանդարտների վրա հիմնված հաշվարկների, իսկ ցանցը շարունակաբար ընդլայնվում է:

Orange-ի 3G+ ցանցը տեսականորեն ապահովում է ներբեռնման մինչև 42.2 Մբ/վ արագություն Երևանում, Գյումրիում և Վանաձորում (42.2 Մբ/վ ցանցի ծածկույթի քարտեզը կարող եք գտնել  այստեղ: Այն օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Earth ծրագիրը), և 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն Orange ցանցի ծածկույթի այլ հատվածներում:

Կատարյալ պայմանների դեպքում Ինտերներ Հիմա 7.2 (MF637) մոդեմն օգտագործելիս արագությունը կարող է հասնել մինչև 5-6 Մբ/վ-ի, իսկ կապի արագությունը հիմնականում տատանվում է 300 Կբ/վ-ի և 1500 Կբ/վ-ի միջև: Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմի (MF 658) դեպքում կատարյալ պայմաններում արագությունը կարող է հասնել 7-9 Մբ/-ի, իսկ հիմնականում կապի արագությունը տատանվում է 2 Մբ/վ-ի և 5 Մբ/վ-ի միջև: Ինտերնետ Հիմա 4 մոդեմի (MF 680) դեպքում կատարյալ պայմաններում արագությունը կարող է հասնել 25-33 Մբ/-ի, իսկ հիմնականում կապի արագությունը տատանվում է 7 Մբ/վ-ի և 12 Մբ/վ-ի միջև:

Կապի արագությունը կարող է ենթարկվել բազմաթիվ տատանումների որոշակի վայրերում կամ որոշակի ժամին գերբեռնվածության պատճառով: Սովորաբար օգտագործողներն այդպիսի տատանումների հետ կապված չպետք է էական տարբերություն նկատեն ինտերնետից օգտվելիս:

Երբ փորձում եք ցանցին միանալ, երկու հանգամանք կարող են խոչընդոտել կամ դժվարացնել միացումը. տվյալ տարածքի քարտեզագրական տարբերությունները, որոնք կարող են սահմանափակել կամ խոչընդոտել ռադիոալիքները և առաջացնել իրական կապի անկայունություն մի վայրից մյուսը անցում կատարելիս, ինչպես նաև` ցանցում խցանումները: Քանի որ GPRS/EDGE/HSDPA տեխնոլոգիաները թույլ են տալիս միայն որոշակի քանակությամբ միաժամանակյա միացում, գերբեռնված ժամերին կամ խիտ բնակեցված տարածքներում կապի արագությունը կարող է ավելի ցածր լինել, քան սովորաբար կամ նույնիսկ կապը կարող է որոշակի ժամանակահատվածում սահմանափակ լինել:

3G+ ցանցի շնորհիվ Orange-ն օգտագործում է ամենաժամանակակից տեխնոլոգիաները, որպեսզի պահպանի ծառայությունների լավագույն որակն ամենուր և ցանկացած ժամանակ:

Քանի որ տեխնիկապես հնարավոր է 2G–ից 3G+-ի ավտոմատ երկկողմանի անցումը, կապը պահպանվում է, նույնիսկ երբ 3G+-ը հասանելի չէ տվյալ պահին կամ երբ հեռախոսն այն չի ապահովում, սակայն այդպիսի տատանումը բաժանորդների համար մեծամասամբ աննկատելի է:

Կապն ընդհատվելու դեպքում այն սովորաբար վերականգնվում է նույն օրը, իսկ որոշ դեպքերում կարող է տևել մինչև երկու օր, բացառությամբ հատուկ դեպքերի, կամ այն դեպքերում, երբ ընդհատման պաճառը Orange-ի հսկողությունից դուրս է:

Ցանցի անխափան աշխատանքն ու անվտանգությունն ապահովելու, ցանցի հնարավորությունները հավասարաչափ բաշխելու, խցանումները նվազեցնելու համար, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Orange ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունն իր բոլոր բաժանորդներին` Orange-ն իրավասու է սահմանել և ձեռնարկել անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներ, ինչպես նաև կիրառել առաջնահերթություններ:


առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք