ծածկույթ և ցանց
Ծածկույթի քարտեզները տեղեկատվական բնույթ են կրում և ներկայացնում են ռադիոծածկույթի մասին տեղեկություններ որոշակի ժամանակի համար: Orange-ի կողմից ներկայացված ծածկույթի քարտեզը կազմված է ըստ միջազգային ստանդարտների վրա հիմնված հաշվարկների, իսկ ցանցը շարունակաբար ընդլայնվում է:
Orange-ի 3G+ ցանցը տեսականորեն ապահովում է ներբեռնման մինչև 42.2 Մբ/վ արագություն Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում (42.2 Մբ/վ ցանցի ծածկույթի քարտեզը կարող եք գտնել այստեղ: Այն օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Earth ծրագիրը), և 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն Orange ցանցի ծածկույթի այլ հատվածներում:
Կատարյալ պայմանների դեպքում Ինտերներ Հիմա 7.2 (MF637) մոդեմն օգտագործելիս արագությունը կարող է հասնել մինչև 5-6 Մբ/վ-ի, իսկ կապի արագությունը միջինում տատանվում է 300 Կբ/վ-ի և 1500 Կբ/վ-ի միջև: Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմի (MF 656A) դեպքում կատարյալ պայմաններում արագությունը կարող է հասնել 7-9 Մբ/-ի, իսկ միջինում կապի արագությունը տատանվում է 2 Մբ/վ-ի և 5 Մբ/վ-ի միջև: Ինտերնետ Հիմա 21.6 Մբ/վ (MF 667) մոդեմը տեխնիկապես կարող է ապահովել ներբեռնման մինչև 21.6 Մբ/վ և վերբեռնման 5.76 Մբ/վ արագություն, որը տեսականորեն հասանելի է ամբողջ երկրում՝ Orange-ի ողջ ծածկույթում: Ցանցի կատարյալ պայմաններում արագությունը կարող է հասնել 10-18 Մբ/վ-ի, իսկ միջինում կապի արագությունը տատանվում է 4 Մբ/վ-ի և 6 Մբ/վ-ի միջև: Ինտերնետ Հիմա 4 մոդեմի (MF 680) դեպքում կատարյալ պայմաններում արագությունը կարող է հասնել 25-33 Մբ/-ի, իսկ միջինում կապի արագությունը տատանվում է 7 Մբ/վ-ի և 12 Մբ/վ-ի միջև:
Կապի արագությունը կարող է ենթարկվել բազմաթիվ տատանումների որոշակի վայրերում կամ որոշակի ժամին գերբեռնվածության պատճառով:
Երբ փորձում եք ցանցին միանալ, երկու հանգամանք կարող են խոչընդոտել կամ դժվարացնել միացումը. տվյալ տարածքի քարտեզագրական տարբերությունները, որոնք կարող են սահմանափակել կամ խոչընդոտել ռադիոալիքները և առաջացնել իրական կապի անկայունություն մի վայրից մյուսը անցում կատարելիս, ինչպես նաև` ցանցում խցանումները: Քանի որ GPRS/EDGE/HSDPA տեխնոլոգիաները թույլ են տալիս միայն որոշակի քանակությամբ միաժամանակյա միացում, գերբեռնված ժամերին կամ խիտ բնակեցված տարածքներում կապի արագությունը կարող է ավելի ցածր լինել, քան սովորաբար կամ նույնիսկ կապը կարող է որոշակի ժամանակահատվածում սահմանափակ լինել:
3G+ ցանցի շնորհիվ Orange-ն օգտագործում է ամենաժամանակակից տեխնոլոգիաները, որպեսզի պահպանի ծառայությունների լավագույն որակն ամենուր և ցանկացած ժամանակ:
Քանի որ տեխնիկապես հնարավոր է 2G–ից 3G+-ի ավտոմատ երկկողմանի անցումը, կապը պահպանվում է, նույնիսկ երբ 3G+-ը հասանելի չէ տվյալ պահին կամ երբ հեռախոսն այն չի ապահովում, սակայն այդպիսի տատանումը բաժանորդների համար մեծամասամբ աննկատելի է:
Կապն ընդհատվելու դեպքում այն սովորաբար վերականգնվում է նույն օրը, իսկ որոշ դեպքերում կարող է տևել մինչև երկու օր, բացառությամբ հատուկ դեպքերի, կամ այն դեպքերում, երբ ընդհատման պաճառը Orange-ի հսկողությունից դուրս է:
Ցանցի անխափան աշխատանքն ու անվտանգությունն ապահովելու, ցանցի հնարավորությունները հավասարաչափ բաշխելու, խցանումները նվազեցնելու համար, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Orange ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունն իր բոլոր բաժանորդներին` Orange-ն իրավասու է սահմանել և ձեռնարկել անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներ, ինչպես նաև կիրառել առաջնահերթություններ:


