Ամեն ամիս Դելֆին, Թիթեռ և Պանտերա
ինչպես ընտրել սակագնային պլանը
Orange Դելֆին, Պանտերա և Թիթեռ ամսական բաժանորդագրությամբ ծառայությունների սակագնային պլանն ընտրում եք բաժանորդային պայմանագիրը կնքելիս:
ինչպես փոխել սակագնային պլանը
Դուք կարող եք ցանկացած պահի անվճար փոխել Ձեր Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանը այլ Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանի` պարզապես այցելելով Orange խանութ, ստորագրելով համապատասխան դիմում/համաձայնագիր կամ հավաքելով *111# և հետևելով հրահանգներին, իսկ եթե ունեք բացասական հաշվեկշիռ կամ այլ պարտքեր` նաև վճարել համապատասխան գումարը: Նոր սակագնային պլանը կսկսի գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, սակայն բացասական հաշվեկշռի սահմանաչափը` ըստ նոր սակագնային պլանի, սկսում է գործել սակագնային պլանը փոխելուց անմիջապես հետո: Եթե Դուք ձեռք եք բերել Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների համար նախատեսված բացառիկ գնով բջջային հեռախոս և ունեք դեռևս չավարտված պարտավորություն, ապա ավելի ցածր սակագնային պլանի անցնելու համար անհրաժեշտ է վճարել բաժանորդային պայմանագրով սահմանված գումարները և տուգանքը: Ձեր առկա սակագնային պլանը Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլաններից որևէ մեկով փոխարինելու դեպքում բացառիկ գնով բջջային հեռախոսների առաջարկից կարող եք օգտվել միայն սակագնային պլանի փոփոխությանը հաջորդող ամսվա 1-ից: Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների միջև փոփոխությունների դեպքում սակագնային պլանի մեջ ներառված րոպեները, գումարը, SMS-ները և ՄԲ-երը չեն փոխանցվում:
ինչպես փոխել բաժանորդագրության տեսակը
Անցում Orange Ամեն ամիս 4000, 6000, 10000 սակագնային պլանից Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների
Եթե Դուք օգտվում եք Orange Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլաններից և ցանկանում եք դառնալ Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների բաժանորդ, ապա անհրաժեշտ է այցելել Orange խանութ, ստորագրել համապատասխան դիմում/համաձայնագիր, իսկ բացասական հաշվեկշռի կամ այլ պարտքերի դեպքում նաև վճարել համապատասխան գումարը:
Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրության ծառայությանն անցում կատարելու դեպքում փոփոխությունը կսկսի գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ նոր սակագնային պլանին համապատասխան գումարային սահմանաչափը կիրառվում է դիմումի/համաձայնագրի ներկայացման ամսաթվից:
Եթե Դուք բացասական հաշվեկշիռ չունեք և Ձեր հաշվեկշռին ունեք չսպառված գումար (կատարած հավելյալ լիցքավորում), ապա այդ գումարը չի զրոյացվում և փոխանցվում է Ձեր հաշվեկշռին: Չօգտագործված ամսավճարը չի փոխանցվում Ձեր հաշվեկշռին:
Անցում կատարելիս պահպանվում են Ձեր կուտակած բոնուսային միավորները, դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, Ձեր ընտրած սիրելի համարը, ինչպես նաև ակտիվ ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների համար:
Orange Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլաններից Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլաններին անցնելու դեպքում այլևս հնարավոր չէ ետ անցում կատարել Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլաններին:
Անցում Orange Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա սակագնային պլանից Orange Բիզնես ծառայության
Եթե ցանկանում եք դառնալ Orange Բիզնես ծառայության բաժանորդ, նախ անհրաժեշտ է լուծել Ձեր Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրության ծառայության բաժանորդային պայմանագիրը, ապա Բիզնես փաթեթի պատասխանատուի համաձայնությամբ ընդգրկվել փաթեթում կամ կնքել Orange Բիզնես ծառայության նոր բաժանորդային պայմանագիր: Անցում կատարելու համար անհրաժեշտ է վճարել առկա բացասական հաշվեկշիռը և այլ պարտքերը: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ստորագրելու պահից: Այս դեպքում ամսավճարը ենթակա է ամբողջությամբ գանձման:
Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանից Orange Բիզնես ծառայության անցնելիս եթե Դուք բացասական հաշվեկշիռ չունեք և Ձեր հաշվեկշռին առկա է դրական մնացորդ (կատարած հավելյալ լիցքավորում), ապա այդ գումարը չի զրոյացվում և փոխանցվում է Ձեր անհատական ենթահաշվին: Orange Թիթեռ-ից անցում կատարելու դեպքում չօգտագործված ամսավճարը չի փոխանցվում Ձեր անհատական ենթահաշվին:
Կուտակված բոնուսային միավորները, ակտիվ ծառայությունների փաթեթները, ավտոմատ ակտիվացված առաջարկները և սիրելի համարն ապաակտիվացվում են: Նշենք նաև, որ Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլաններից Orange Բիզնես ծառայության անցնելու դեպքում հնարավոր է, որ Ձեր հեռախոսահամարը ժամանակավորապես (1 աշխատանքային օր) ակտիվ չլինի:
Անցում Orange Դելֆինից, Թիթեռից կամ Պանտերաից Orange Խոսենք ծառայության
Եթե Դուք Orange Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա սակագնային պլանների բաժանորդ եք և ցանկանում եք դառնալ Orange Խոսենք ծառայության բաժանորդ, ապա անհրաժեշտ է այցելել Orange խանութ, ստորագրել համապատասխան դիմում/համաձայնագիր, բացասական հաշվեկշռի կամ այլ պարտքերի դեպքում վճարել համապատասխան գումարը: Եթե Դուք ձեռք եք բերել բջջային հեռախոս Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների համար նախատեսված բացառիկ գնով և ունեք չավարտված պարտավորություն, ապա վճարում եք նաև բաժանորդային պայմանագրով սահմանված գումարները և տուգանքը: Orange Խոսենք ծառայությանն անցում կատարելու դեպքում փոփոխությունը կսկսի գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
Եթե Դուք բացասական հաշվեկշիռ չունեք և Ձեր հաշվեկշռին ունեք չսպառված գումար (կատարած հավելյալ լիցքավորում), ապա այդ գումարը չի զրոյացվում և փոխանցվում է Ձեր Orange Խոսենք ծառայության հաշվեկշռին: Orange Թիթեռ-ից Orange Խոսենք ծառայության անցնելու դեպքում չօգտագործված ամսավճարը չի փոխանցվում Ձեր հաշվեկշռին:
Դիմումը/համաձայնագիրը ներկայացնելու պահից Դուք այլևս չեք կարող օգտվել Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների համար նախատեսված բացասական հաշվեկշռի սահմանաչափից: Եթե արդեն սպառել եք Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ-ի Ձեր սակագնային պլանում ներառված րոպեները, գումարը, SMS-ները, ՄԲ-երը և բացասական հաշվեկշռի սահմանաչափը, ապա Orange-ի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վերալիցքավորել հաշիվը:
Անցում կատարելիս պահպանվում են Ձեր կուտակած բոնուսային միավորները, դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, Ձեր ընտրած սիրելի համարը, ինչպես նաև ակտիվ ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Խոսենք ծառայության համար:
Անցում Orange Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա սակագնային պլաններից Orange Առյուծ սակագնային պլանների
Եթե Դուք օգտվում եք Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլաններից և ցանկանում եք դառնալ Orange Առյուծ սակագնային պլանի բաժանորդ, ապա անհրաժեշտ է այցելել Orange խանութ, ստորագրել համապատասխան դիմում/համաձայնագիր և բաժանորդային պայմանագիր, իսկ բացասական հաշվեկշռի կամ այլ պարտքերի առկայության դեպքում` նաև վճարել համապատասխան գումարը: Orange Առյուծ-ի անցում կատարելու դեպքում փոփոխությունը կսկսի գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
Եթե Դուք բացասական հաշվեկշիռ չունեք և Ձեր հաշվեկշռին ունեք չսպառված գումար (կատարած հավելյալ լիցքավորում), ապա այդ գումարը չի զրոյացվում և այն փոխանցվում է Ձեր Orange Առյուծ-ի հաշվեկշռին: Orange Թիթեռ-ից Orange Առյուծ անցնելու դեպքում չօգտագործված ամսավճարը չի փոխանցվում Ձեր հաշվեկշռին: Դիմումը/համաձայնագիրը ներկայացնելու պահից Դուք այլևս չեք կարող օգտվել Orange Դելֆին, Պանտերա և Թիթեռ սակագնային պլանների համար նախատեսված բացասական հաշվեկշռի սահմանաչափից և եթե արդեն սպառել եք Դելֆին, Պանտերա և Թիթեռ սակագնային պլաններում ներառված րոպեները, գումարը, SMS-ները, ՄԲ-երը և բացասական հաշվեկշռի սահմանաչափը, Orange-ի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է վերալիցքավորել հաշիվը:
ինչպես և երբ վճարել
Ձեր Orange հաշիվը կարող եք վճարել.
- Orange-ի վերալիցքավորման քարտերով
- 74 Orange խանութներում
- ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև` Երևան Սիթի, Սթար, Ֆրեշ և ՍԱՍ սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- MegaPay, TelCell, Tandem վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
- հետևյալ բանկերում`
Ամերիաբանկ
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրեկոլ Բանկ
Արարատ բանկ
Կոնվերս բանկ
Յունիբանկ
ՎՏԲ-Հայաստան բանկ
Հայէկոնոմբանկ
Արդշինինվեստբանկ
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ
Զարգացման Հայկական Բանկ
Անելիք բանկ
ՊրոԿրեդիտ բանկ
Ինեկոբանկ
Արցախ բանկ
Հայբիզնես բանկ
Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու համար խնդրում ենք յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի դիմաց փոխանցումը կատարել "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ - ի 16048054007108 հաշվեհամարին` նշելով Ձեր Orange հաշիվը, որը կգտնեք «տվյալներ» հատվածում:
Orange Դելֆին, Պանտերա և Թիթեռ սակագնային պլանների համար վճարումն անհրաժեշտ է կատարել մինչև յուրաքանչյուր ամսվա 20 -ը, ընդ որում` վճարում եք ինչպես տվյալ ամսվա ամսավճարը, այնպես էլ նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը` դրա առկայության դեպքում: Ամսավճարն անհրաժեշտ է վճարել, եթե անգամ ծառայությունից չեք օգտվել, օրինակ երկրից բացակայելու պատճառով: Եթե մինչև վճարման օրը Ձեր հաշվեկշիռը լիցքավորել եք Ձեր ամսավճարի չափով կամ ավելի, ապա ընթացիկ ամսվա ամսավճարը և նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը գանձվում է տվյալ գումարից: Ամսվա ընթացքում ներառված րոպեները, գումարը, SMS-ները, ՄԲ-երը և բացասական հաշվեկշռի սահմանաչափը սպառելու դեպքում կարող եք շարունակել օգտվել Orange-ի ծառայություններից` պարզապես լիցքավորելով Ձեր հաշիվը: Ձեր սակագնային պլանում ներառված րոպեները, գումարը, SMS-ները և ՄԲ-ները ամբողջությամբ չսպառելու դեպքում դրանք զրոյացվում են և չեն տեղափոխվում հաջորդ ամիս: Եթե Դուք մի քանի հեռախոսագիծ ունեցող Orange Դելֆին, Պանտերա և Թիթեռ սակագնային պլանների բաժանորդ եք, վճարում եք բոլոր հեռախոսագծերի համար ինչպես տվյալ ամսվա ամսավճարները, այնպես էլ առկայության դեպքում նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը: Ներկայացված հաշիվն ամբողջությամբ չվճարելու դեպքում բոլոր հեռախոսագծերը ժամանակավորապես ապաակտիվացվում են: Ակտիվացված բոլոր հեռախոսագծերը կօգտվեն միևնույն բացասական հաշվեկշռի սահմանաչափից: Եթե հեռախոսագծերից մեկի հաշվեկշիռը հասնում է ընդհանուր սահմանաչափին, բոլոր հեռախոսագծերը ժամանակավորապես ապաակտիվացվում են:
հեռախոսահամարի կարգավիճակ
Orange Դելֆին, Պանտերա և Թիթեռ սակագնային պլանն ակտիվանում է, երբ համապատասխան սակագնային պլանին բաժանորդագրվելու ժամանակ վճարում եք ամսավճար` սակագնային պլանով սահմանված չափով:
Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների համար նախատեսված բացառիկ գնով հեռախոսների ձեռքբերման առաջարկի շրջանակներում բջջային հեռախոս գնելու դեպքում բաժանորդագրվելու ժամանակ ամսավճարից բացի վճարում եք նաև բջջային հեռախոսի համար սահմանված վճարը:
Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում և դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ կարող եք ամբողջությամբ օգտագործել Ձեր սակագնային պլանում ներառված րոպեները, գումարը, SMS-ները և ՄԲ-երը (եթե առկա են), ինչպես նաև բացասական հաշվեկշռի սահմանաչափի շրջանակում օգտվել այլ ծառայություններից` զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել GPRS և այլ ծառայություններ: Ծառայությունների փաթեթների ակտիվացման, ինչպես նաև Իմ Orange, Orange զրույց, Orange աշխարհ ծառայություններից օգտվելու համար հաշվեկշռին անհրաժեշտ է ունենալ լիցքավորած հավելյալ գումար: Վերջինիս բացակայության դեպքում այդ ծառայություններից օգտվելիս գանձումը կատարվում է բացասական հաշվեկշռի սահմանաչափից:
Բացասական հաշվեկշռի սահմանաչափից կարող եք օգտվել ակտիվ շրջանում և դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, ընդ որում` յուրաքանչյուր ամսվա սկզբին բացասական հաշվեկշիռը Ձեզ տրամադրվում է ամբողջությամբ` ակտիվ շրջանի և դրան հաջորդող ամսվա համար առանձին-առանձին` ըստ սակագնային պլանի: Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր միայն առաջին օգնության անվճար համարներին: Ի դեպ, Ձեր հաշվեկշիռը, բոնուսային միավորները, ակտիվ ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել:
Պասիվ շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով նախորդ ամիսների և, ընթացիկ ամսվա ամսավճարները և բացասական հաշվեկշռից օգտագործված գումարը: Այնուհետև Դուք հնարավորություն կունենաք օգտագործել Ձեր բոնուսային միավորները, ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները, եթե դրանց վավերականության ժամկետը չի լրացել: Պասիվ շրջանում ամսավճարը ենթակա է գանձման:
Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը 1 ամիս ժամկետով ապաակտիվացվում է, որի ընթացքում դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը: Այս ընթացքում առկա բոնուսային միավորներն ապաակտիվացվում են:
Եթե մինչև ծառայության կասեցման ժամկետը լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, Ձեր բոնուսային միավորները կզրոյացվեն և բաժանորդային պայմանագիրը Orange-ի կողմից կարող է միակողմանի լուծվել առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու` Ձեր հեռախոսահամարը հատկացնելով այլ բաժանորդի: Այդ դեպքում ծառայության վերաակտիվացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
Ամեն ամիս Առյուծ
ինչպես ընտրել սակագնային պլանը
Orange Առյուծ հետվճարային ամսական բաժանորդագրությամբ ծառայության սակագնային պլանն ընտրում եք Orange խանութում բաժանորդային պայմանագիրը կնքելիս: Ընդ որում, առաջին ամսվա բաժանորդավճարը հաշվարկվում է ամսվա միայն այն օրերի համար, երբ Դուք Orange Առյուծի բաժանորդ եք եղել: Եթե Դուք ընտրում եք Orange Առյուծ 2500 սակագնային պլանը, ապա տվյալ սակագնային պլանում ներառված ներցանցային րոպեներն առաջին ամսվա համար տրամադրվում են հաշվարկված բաժանորդագրման օրվանից` Orange Առյուծի բաժանորդ լինելու օրերին համապատասխան:
ինչպես փոխել սակագնային պլանը
Դուք կարող եք ցանկացած պահի անվճար փոխել Ձեր Orange Առյուծ սակագնային պլանը Orange Առյուծ-ի այլ սակագնային պլանի հետ` պարզապես այցելելով Orange խանութ, ստորագրելով համապատասխան դիմում համաձայնագիր կամ հավաքելով *111# և հետևելով հրահանգներին: Նոր սակագնային պլանը կսկսի գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
ինչպես փոխել բաժանորդագրման տեսակը
Եթե Orange Առյուծի հիմնական հեռախոսագիծ օգտագործողը ցանկանում է փոխել իր բաժանորդագրման տեսակը, ապա իր հաշվի ներքո ակտիվացված հեռախոսագծերի համար ընտրվում է նոր հիմնական հեռախոսահամար, որի հաշվի ներքո ակտիվացվում են մնացած բոլոր հեռախոսագծերը և որոնք օգտվում են հիմնական հեռախոսահամարի համար ակտիվացված բացասական հաշվեկշռի սահմանաչափից:
Անցում Orange Առյուծ-ից Orange Խոսենք-իԵթե Դուք օգտվում եք Orange Առյուծ- ից և ցանկանում եք դառնալ Orange Խոսենք-ի բաժանորդ, ապա անհրաժեշտ է այցելել Orange խանութ, ստորագրել համապատասխան դիմում համաձայնագիր, վճարել բացասական հաշվեկշիռը, եթե առկա է, և այլ պարտքերը: Ընդ որում` Orange Առյուծ-ի տվյալ ամսվա ամսավճարի գանձումը Ձեզնից իրականացվում է տվյալ ամսվա այն օրերի համար, երբ Դուք Orange Առյուծի բաժանորդ եք եղել:
Բաժանորդագրման տեսակի փոփոխությունն ուժի մեջ է մտնում դիմում համաձայնագիրը ստորագրելու օրվանից: Եթե մինչ այդ Ձեր վճարած երաշխիքային դեպոզիտը դեռ չի փոխանցվել Ձեր հաշվեկշռին, ապա անցում կատարելիս այն կփոխանցվի Ձեր Orange Խոսենք սակագնային պլանի հաշվեկշռին:
Եթե Ձեր հաշվի ներքո ակտիվացված են 1-ից ավելի հեռախոսագծեր, ապա որևէ հեռախոսագծի անցումը Orange Խոսենք -ի հնարավոր է միայն Ձեր հաշվին դրական մնացորդի առկայության դեպքում:
Անցում կատարելիս պահպանվում են Ձեր կուտակած դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, ինչպես նաև` ակտիվ ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Խոսենք ծառայության համար:
Անցում Orange Առյուծ ից Orange Բիզնես-իԵթե ցանկանում եք դառնալ Orange Բիզնես-ի բաժանորդ, ապա նախ անհրաժեշտ է լուծել Ձեր Orange Առյուծ հետվճարային ամսական բաժանորդագրությամբ ծառայության բաժանորդային պայմանագիրը, ապա Orange Բիզնես փաթեթի պատասխանատուի գրավոր համաձայնությամբ ընդգրկվել փաթեթում կամ կնքել Orange Բիզնես ծառայության նոր բաժանորդային պայմանագիր: Անցում կատարելու համար անհրաժեշտ է վճարել առկա բացասական հաշվեկշիռը և այլ պարտքերը: Orange Առյուծ-ի տվյալ ամսվա ամսավճարի գանձումը Ձեզնից իրականացվում է տվյալ ամսվա մեկից մինչև բաժանորդագրման տեսակը փոփոխելու օրն ընկած ժամանակահատվածի համար:Բաժանորդագրման տեսակի փոփոխությունն ուժի մեջ է մտնում փոփոխության համար անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու օրվանից:
Orange Առյուծ- ից Բիզնես-ի անցում կատարելիս, եթե Դուք ունեք դրական հաշվեկշիռ կամ երաշխիքային դեպոզիտը դեռևս փոխանցված չէ Ձեր հաշվեկշռին, ապա դրանք չեն զրոյացվում և փոխանցվում են Ձեր անհատական ենթահաշվին: Ակտիվ ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները ապաակտիվացվում են:
Նշենք նաև, որ Orange Առյուծ-ից Orange Բիզնես-ի անցման դեպքում Ձեր հեռախոսահամարը կարող է տեխնիկական պատճառներով ժամանակավորապես (1 աշխատանքային օր) ակտիվ չլինել:
Անցում Orange Առյուծ -ից Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ –իԵթե Դուք օգտվում եք Orange Առյուծ-ից և ցանկանում եք դառնալ Orange Դելֆինի, Պանտերայի կամ Թիթեռի բաժանորդ , ապա անհրաժեշտ է այցելել Orange խանութ, ստորագրել համապատասխան դիմում և բաժանորդային պայմանագիր, վճարել առկա բացասական հաշվեկշիռը և այլ պարտքերը և hաշվեկշռին ունենալ Orange Դելֆինի, Պանտերայի կամ Թիթեռի Ձեր ընտրած սակագնային պլանի ամսավճարի չափով մնացորդ: Օրինակ` Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ծառայության 4000 դրամ սակագնային պլանին անցնելու դեպքում անհրաժեշտ է հաշվեկշռին ունենալ նվազագույնը 4000 դրամ: Orange Առյուծ –ի տվյալ ամսվա ամսավճարի գանձումը Ձեզնից իրականացվում է տվյալ ամսվա այն օրերի համար, երբ Դուք Orange Առյուծի բաժանորդ եք եղել:Փոփոխությունն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելու օրվանից:
Եթե վճարած երաշխիքային դեպոզիտը դեռ չի փոխանցվել Ձեր հաշվեկշռին, ապա անցում կատարելիս այն կփոխանցվի Ձեր Orange Դելֆինի, Պանտերայի կամ Թիթեռի հաշվեկշռին:
Անցում կատարելիս պահպանվում են Ձեր կուտակած դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, ինչպես նաև` ակտիվ ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Դելֆինի, Պանտերայի կամ Թիթեռի համար:
ինչպես և երբ վճարել
Ձեր Orange հաշիվը կարող եք վճարել.
- Orange-ի վերալիցքավորման քարտերով
- 75 Orange խանութներում
- ավելի քան 7000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև` Երևան Սիթի, Սթար, Ֆրեշ և ՍԱՍ սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- MegaPay, TelCell, Tandem վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
- հետևյալ բանկերում`
Ամերիաբանկ
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրեկոլ Բանկ
Արարատ բանկ
Կոնվերս բանկ
Յունիբանկ
ՎՏԲ-Հայաստան բանկ
Հայէկոնոմբանկ
Արդշինինվեստբանկ
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ
Զարգացման Հայկական Բանկ
Անելիք բանկ
ՊրոԿրեդիտ բանկ
Ինեկոբանկ
Արցախ բանկ
Հայբիզնես բանկ
Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում խնդրում ենք յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի դիմաց փոխանցումը կատարել "ՎՏԲ - Հայաստան Բանկ" ՓԲԸ - ի 16048054007108 հաշվեհամարին` նշելով Ձեր Orange հաշիվը, որը կգտնեք «տվյալներ» հատվածում:
Orange Առյուծ -ի համար վճարումն անհրաժեշտ է կատարել մինչև յուրաքանչյուր ամսվա 20 -ը, ընդ որում` վճարում եք նախորդ ամսվա ամսավճարը և օգտագործած ծառայությունների դիմաց կուտակված պարտքը: Ամսավճարն անհրաժեշտ է վճարել, եթե անգամ ծառայություններից չեք օգտվել, օրինակ երկրից բացակայելու պատճառով: Եթե մինչև վճարման օրը Ձեր հաշվեկշիռը լիցքավորել եք Ձեր ամսավճարի չափով կամ ավելի, ապա նախորդ ամսվա ամսավճարը և պարտքը գանձվում է տվյալ գումարից:
Ամսվա ընթացքում բացասական հաշվեկշռի սահմանաչափը սպառելու դեպքում կարող եք շարունակել օգտվել Orange-ի ծառայություններից` պարզապես լիցքավորելով Ձեր հաշվեկշիռը:
Եթե Դուք մի քանի հեռախոսագիծ ունեցող Orange Առյուծ-ի բաժանորդ եք, ապա մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը վճարում եք բոլոր հեռախոսագծերի համար ինչպես նախորդ ամսվա ամսավճարները, այնպես էլ նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը:
Ներկայացված հաշիվն ամբողջությամբ չվճարելու դեպքում բոլոր հեռախոսագծերը ժամանակավորապես ապաակտիվացվում են:
Ակտիվացված բոլոր հեռախոսագծերը կօգտվեն հիմնական հեռախոսագծի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափից: Եթե հեռախոսագծերից մեկի հաշվեկշիռը հասնում է ընդհանուր սահմանաչափին, բոլոր հեռախոսագծերը ժամանակավորապես ապաակտիվացվում են:
հեռախոսահամարի կարգավիճակ
Orange Առյուծ-ն ակտիվանում է բաժանորդագրման պահից:
Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում կարող եք զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել GPRS և այլ ծառայություններ:
Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր միայն առաջին օգնության անվճար համարներին: Ի դեպ, ակտիվ ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել:
Պասիվ շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով նախորդ ամիսների պարտքը (բացասական հաշվեկշիռը և չվճարված ամսավճարները): Այնուհետև, Դուք հնարավորություն կունենաք օգտագործել ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները, եթե դրանց վավերականության ժամկետը չի լրացել:
Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը 1 ամիս ժամկետով կասեցվում է, որի ընթացքում դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնելու բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը: Կասեցմանը նախորդող պասիվ շրջանի վերջին ամսվա համար ամսավճար չի գանձվում:
Եթե մինչև ծառայության կասեցման ժամկետը լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, Ձեր բաժանորդային պայմանագիրը Orange-ի կողմից կարող է միակողմանի լուծվել առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու: Այս դեպքում Ձեր հեռախոսահամարը կհատկացվի այլ բաժանորդի: Այդ դեպքում ծառայության ակտիվացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:


