Ամեն ամիս

ինչպես փոխել սակագնային պլանը

Դուք կարող եք ցանկացած պահի անվճար փոխել Ամեն ամիս ծառայության սակագնային պլանը` պարզապես այցելելով Orange խանութ, լրացնելով համապատասխան դիմում/համաձայնագիր, իսկ եթե ունեք բացասական հաշվեկշիռ կամ այլ պարտքեր, նաև վճարելով համապատասխան գումարը: Նոր սակագնային պլանը կսկսի գործել հաջորդող ամսվա 1-ից, սակայն մինուս գնալու սահմանաչափը` ըստ նոր սակագնային պլանի սկսում է գործել սակագնային պլանը փոխելուց անմիջապես հետո:

ինչպես փոխել բաժանորդագրման տեսակը

Անցում Orange Ամեն ամիս 4000, 6000, 10000 սակագնային պլանից Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների

Եթե Դուք օգտվում եք Orange Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլաններից և ցանկանում եք դառնալ Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների բաժանորդ, ապա անհրաժեշտ է այցելել Orange խանութ, ստորագրել համապատասխան դիմում/համաձայնագիր, իսկ բացասական հաշվեկշռի կամ այլ պարտքերի դեպքում նաև վճարել համապատասխան գումարը:

Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրության ծառայությանն անցում կատարելու դեպքում փոփոխությունը կսկսի գործել փոփոխությունը կատարելու օրվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ նոր սակագնային պլանին համապատասխան գումարային սահմանաչափը կիրառվում է դիմումի/համաձայնագրի ներկայացման ամսաթվից:

Եթե Դուք բացասական հաշվեկշիռ չունեք և Ձեր հաշվեկշռին ունեք չսպառված գումար (կատարած հավելյալ լիցքավորում), ապա այդ գումարը չի զրոյացվում և փոխանցվում է Ձեր հաշվեկշռին: Չօգտագործված ամսավճարը չի փոխանցվում Ձեր հաշվեկշռին:

Անցում կատարելիս պահպանվում են Ձեր կուտակած բոնուսային միավորները, դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, Ձեր ընտրած սիրելի համարը, ինչպես նաև ակտիվ ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլանների համար:

Orange Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլաններից Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլաններին անցնելու դեպքում այլևս հնարավոր չէ ետ անցում կատարել Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլաններին:

Անցում Orange Ամեն ամիս 4000, 6000, 10000 սակագնային պլաններից Orange Առյուծի

Եթե Դուք օգտվում եք Orange Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլաններից և ցանկանում եք դառնալ Orange Առյուծ-ի բաժանորդ, ապա անհրաժեշտ է այցելել Orange խանութ, ստորագրել համապատասխան դիմում համաձայնագիր և բաժանորդային պայմանագիր, վճարել բացասական հաշվեկշիռը և այլ պարտքերը, եթե առկա են: Orange Առյուծին անցում կատարելու դեպքում փոփոխությունն ուժի մեջ է մտնում հաջորդող ամսվա 1-ից:

5000 դրամից ավելի բացասական հաշվեկշռի սահմանաչափ ընտրելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև երաշխիքային դեպոզիտ:

Բաժանորդագրման տեսակը փոփոխելու ժամանակ Ձեր հաշվին առկա չսպառված գումարը (կատարած հավելյալ լիցքավորում), չի զրոյացվում և փոխանցվում է Ձեր Orange Առյուծի հաշվեկշռին, մինչդեռ, չօգտագործված ամսավճարը զրոյացվում է և չի փոխանցվում Ձեր հաշվեկշռին:

Դիմումը/համաձայնագիրը ներկայացնելու պահից Դուք այլևս չեք կարող օգտվել Orange Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլանների համար նախատեսված բացասական հաշվեկշռի սահմանաչափից: Անցում կատարելիս պահպանվում են Ձեր դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, Ձեր ընտրած սիրելի համարը, ինչպես նաև ակտիվ ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Առյուծ-ի համար:

Ամեն ամիս 4000, Ամեն ամիս 6000 կամ Ամեն ամիս 10000 սակագնային պլաններից Orange Առյուծին անցնելու դեպքում այլևս հնարավոր չէ ետ անցում կատարել:

Անցում Orange Ամեն ամսից Orange Խոսենք ծառայության

Եթե Դուք օգտվում եք Orange Ամեն ամիս ծառայությունից և ցանկանում եք դառնալ Orange Խոսենք ծառայության բաժանորդ, ապա անհրաժեշտ է այցելել Orange խանութ, լրացնել համապատասխան դիմում/համաձայնագիր, իսկ բացասական հաշվեկշռի կամ այլ պարտքերի դեպքում նաև վճարել համապատասխան գումարը: Orange Խոսենք ծառայությանն անցում կատարելու դեպքում փոփոխությունը կսկսի գործել հաջորդող ամսվա 1-ից: Եթե Դուք բացասական հաշվեկշիռ չունեք և Ձեր հաշվեկշռին ունեք չսպառված գումար (ամսավճարից բացի կատարած հավելյալ լիցքավորում), ապա այդ գումարը չի զրոյացվում և այն կարող եք օգտագործել Orange-ի ցանկացած ծառայությունից օգտվելու համար: Չօգտագործված ամսավճարը չի փոխանցվում Ձեր հաշվեկշռին: Դիմումը/համաձայնագիրը ներկայացնելու պահից Դուք այլևս չեք կարող օգտվել Orange Ամեն ամիս ծառայության համար նախատեսված մինուս գնալու հնարավորությունից և եթե արդեն սպառել եք Ամեն ամիս ծառայության ամսավճարը, Orange-ի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել վերալիցքավորում:

Անցում կատարելիս պահպանվում են Ձեր կուտակած բոնուսային միավորները, դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, Ձեր ընտրած սիրելի համարը ինչպես նաև` ակտիվ ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Խոսենք ծառայության համար:

Անցում Orange Ամեն ամսից Orange Բիզնեսի

Եթե ցանկանում եք դառնալ Բիզնես ծառայության բաժանորդ, ապա նախ անհրաժեշտ է լուծել Ձեր Ամեն ամիս ծառայության բաժանորդային պայմանագիրը, ապա Բիզնես փաթեթի պատասխանատուի համաձայնությամբ ընդգրկվել փաթեթում կամ կնքել Orange Բիզնես ծառայության նոր բաժանորդային պայմանագիր: Անցում կատարելու համար անհրաժեշտ է վճարել առկա բացասական հաշվեկշիռը և այլ պարտքերը:
Երբ Ամեն ամիս ծառայությունից անցնում եք Բիզնես ծառայության, եթե Դուք բացասական հաշվեկշիռ չունեք և Ձեր հաշվեկշռին ունեք չսպառված գումար (ամսավճարից բացի կատարած հավելյալ լիցքավորում), ապա այդ գումարը չի զրոյացվում և փոխանցվում է Ձեր անհատական ենթահաշվին: Չօգտագործված ամսավճարը չի փոխանցվում Ձեր հաշվեկշռին: Կուտակված բոնուսային միավորները, ակտիվ ծառայությունների փաթեթները, ավտոմատ ակտիվացված առաջարկները և սիրելի համարն ապաակտիվացվում են:
Նշենք նաև, որ Ամեն ամիս ծառայությունից Բիզնես ծառայության անցման դեպքում հնարավոր է, որ Ձեր հեռախոսահամարը ժամանակավորապես (1 աշխատանքային օր) ակտիվ չլինի:

ինչպես և երբ վճարել

Ձեր Orange հաշիվը կարող եք վճարել.

  • Orange-ի վերալիցքավորման քարտերով
  • 74 Orange խանութներում
  • ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև` Երևան Սիթի, Սթար, Ֆրեշ և ՍԱՍ սուպերմարկետներում
  • ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
  • MegaPay, TelCell, Tandem վճարման տերմինալներով
  • Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
  • հետևյալ բանկերում`
    Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ
    ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրեկոլ Բանկ
    Արարատ բանկ
    Կոնվերս բանկ
    Յունիբանկ
    ՎՏԲ-Հայաստան բանկ
    Հայէկոնոմբանկ

Ամեն ամիս ծառայության համար վճարումն անհրաժեշտ է կատարել մինչև յուրաքանչյուր ամսվա 20 -ը, ընդ որում` վճարում եք ինչպես տվյալ ամսվա ամսավճարը, այնպես էլ նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը` դրա առկայության դեպքում: Ամսավճարն անհրաժեշտ է վճարել, եթե անգամ ծառայությունից չեք օգտվել, օրինակ երկրից բացակայելու պատճառով: Եթե մինչև վճարման օրը Ձեր հաշվեկշիռը լիցքավորել եք Ձեր ամսավճարի չափով կամ ավելի , ապա ընթացիկ ամսվա ամսավճարը և նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը գանձվում է տվյալ գումարից:
Ամսվա ընթացքում ամսավճարը և մինուս գնալու հնարավորությունը սպառելու դեպքում կարող եք շարունակել օգտվել Orange-ի ծառայություններից` պարզապես լիցքավորելով Ձեր հաշվեկշիռը:
Եթե տվյալ ամսվա ամսավճարն ամբողջությամբ չեք սպառել, ապա չօգտագործված գումարը տեղափոխվում է հաջորդ ամիս: Ամեն դեպքում Ձեր հաշվեկշռին առկա գումարը չի կարող գերազանցել ամսավճարի կրկնակի չափը:
Եթե Դուք մի քանի հեռախոսագիծ ունեցող Orange Ամեն ամիս ծառայության բաժանորդ եք, վճարում եք բոլոր հեռախոսագծերի համար ինչպես տվյալ ամսվա ամսավճարները, այնպես էլ առկայության դեպքում նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը` մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը:
Ներկայացված հաշիվն ամբողջությամբ չվճարելու դեպքում բոլոր հեռախոսագծերն ժամանակավորապես ապաակտիվացվում են:
Ակտիվացված բոլոր հեռախոսագծերն ունեն մինուս գնալու մեկ ընդհանուր սահմանաչափ, որն ըստ Ձեր ցանկության կարող է լինել ավելի քիչ, քան հեռախոսագծերի առանձին սահմանաչափերի հանրագումարը: Եթե հեռախոսագծերից մեկի հաշվեկշիռը հասնում է ընդհանուր սահմանաչափին, բոլոր հեռախոսագծերը ժամանակավորապես ապաակտիվացվում են:

հեռախոսահամարի կարգավիճակ

Orange Ամեն ամիս ծառայությունն ակտիվանում է, երբ Orange Ամեն ամիս ծառայությանը բաժանորդագրվելու ժամանակ կատարում եք կանխավճար սակագնային պլանով սահմանված ամսավճարի չափով:

Ծառայությունն ակտիվ կլինի մինչև հաջորդ ամսվա 20-ը: Ակտիվ շրջանում կարող եք զանգեր ընդունել և զանգել ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել GPRS և այլ ծառայություններ:

SMM, Orange աշխարհ, րոպեներ փաթեթներց և Իմ Orange, Orange զրույց, Orange աշխարհ ծառայություններից օգտվելու համար հաշվեկշռին անհրաժեշտ է ունենալ ամսավճարից բացի լիցքավորած հավելյալ գումար: Վերջինիս բացակայության դեպքում այդ ծառայություններից օգտվելիս գանձումը կատարվում է մինուս գնալու սահմանաչափից: Սակայն մինուս գնալու սահմանաչափից կարող եք օգտվել, եթե արդեն վճարել եք Ձեր ընթացիկ ամսավճարը:

Մինչև վճարման օրը (յուրաքանչյուր ամսվա 20-ը) վճարում չկատարելու դեպքում Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող ամսվա ավարտը: Այս շրջանում Դուք կարող եք միայն ընդունել զանգեր, ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր միայն առաջին օգնության անվճար համարներին: Ի դեպ` Ձեր հաշվեկշիռը, բոնուսային միավորները, ակտիվ ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները պահպանվում են նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող դրանք օգտագործել:

Պասիվ շրջանում ցանկացած պահի կարող եք վերաակտիվացնել բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով նախորդ ամիսների և, ընթացիկ ամսվա ամսավճարները և բացասական հաշվեկշիռը: Այնուհետև Դուք հնարավորություն կունենաք օգտագործել կուտակված ամսավճարները, ինչպես նաև բոնուսային միավորները, ծառայությունների փաթեթները և ավտոմատ ակտիվացված առաջարկները, եթե դրանց վավերականության ժամկետը չի լրացել:
Պասիվ շրջանում ամսավճարը ենթակա է գանձնման:

Եթե մինչև պասիվ շրջանի ավարտը Դուք չեք վճարում գոյացած պարտքերը, ծառայության մատուցումը 1 ամիս ժամկետով ապաակտիվացվում է, որի ընթացքում դուք դեռևս ունեք հնարավորություն վերաակտիվացնելու բոլոր ծառայությունները` պարզապես վճարելով չվճարված ամսավճարները, առկա բացասական հաշվեկշիռը, ինչպես նաև ուշ վճարման համար սահմանված տույժերը: Այս ընթացքում առկա բոնուսային միավորներն ապաակտիվացվում են: Վերաակտիվացման դեպքում Դուք հնարավորություն կունենաք օգտագործել կուտակված ամսավճարները:

Եթե մինչև ծառայության կասեցման ժամկետը լրանալը պարտքն ամբողջությամբ չմարեք, Ձեր բոնուսային միավորները, կուտակված ամսավճարները կզրոյացվեն և բաժանորդային պայմանագիրը Օրանժի կողմից կարող է միակողմանի լուծվել առանց Ձեզ լրացուցիչ տեղեկացնելու` Ձեր հեռախոսահամարը հատկացնելով այլ բաժանորդի; Այդ դեպքում ծառայության ակտիվացումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք