Ընդհանուր

Պրոֆիլակտիկ (պահպանման) աշխատանքներ, խափանումներ

Բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով Orange-ը ժամանակ առ ժամանակ իրականացնում է ցանցի պահպանման աշխատանքներ: Այս ընթացքում Orange ձայնային ծառայությունների բաժանորդների (Orange Խոսենք, Ամեն ամիս կամ Բիզնես) օգտագործած ծառայությունների դիմաց գանձումները համակարգի կողմից չեն գրանցվում իրական ռեժիմում: Ուստի, Orange Ամեն Ամիս կամ Բիզնես ծառայությունների բաժանորդները կարող են գերազանցել իրենց գումարային սահմանաչափը, իսկ Orange Խոսենք ծառայության բաժանորդները կարող են ծախսել ավելին, քան իրենց փաստացի հաշվեկշիռը: Orange բաժանորդների համար նման ռիսկ առկա է նաև ռոմինգում գտնվելիս: Այս բոլոր դեպքերում հաշիվը ստուգելիս բաժանորդները չեն կարող տեսնել հաշվեկշռի վերջին թարմացումները, իսկ օգտագործված ծառայությունների դիմաց գանձումները կիրականացվեն ուշացումով:

Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս Orange Ամեն ամիս և Բիզնես ծառայության բաժանորդներին գումարային սահմանաչափը գերազանցող չնախատեսված ծախսերից խուսափելու, իսկ Orange Խոսենք բաժանորդներին` բացասական հաշվեկշիռ չձևավորելու համար մշտապես իրազեկ լինել առկա հաշվեկշռի վերաբերյալ: Նաև խորհուրդ ենք տալիս բավարար չափով դրական հաշվեկշիռ չունենալու դեպքում չօգտվել Orange ծառայություններից:

Նկատի ունեցեք, որ Դուք եք պատասխանատվություն կրում պահպանման աշխատանքների իրականացման կամ ցանցի խափանումների ընթացքում օգտագործված Orange ծառայությունների դիմաց առաջացած բոլոր պարտքերի վճարման համար, այդ թվում` գումարային սահմանաչափը կամ փաստացի հաշվեկշիռը գերազանցելու հետևանքով գոյացած պարտքը:

Գանձումը վերջին սեսիայի(ների) ժամանակ

Եթե Դուք դրական հաշվեկշիռ ունեցող (ամսավճար կամ մինուս գնալու հնարավորություն) Orange Ամեն Ամիս ծառայության բաժանորդ եք, Դուք կարող եք իրականացնել չընդհատվող սեսիա(ներ) (զանգ, SMS, GPRS): Ձեզ անհարմարություն չպատճառելու նկատառումով, անգամ եթե սպառել եք գումարային սահմանաչափը, Orange-ը չի ընդհատի Ձեզ մատուցվող ծառայությունը, և գումարային սահմանաչափը գերազանցող պարտքի համար գանձումը կիրականացվի ավելի ուշ Ձեր հաշվից: Նկատի ունեցեք, որ Դուք եք ամբողջական պատասխանատվություն կրում առաջացած բոլոր պարտքերի վճարման համար:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք