Խոսենք
ինչպես ընտրել սակագնային պլանը
Ձեր նախընտրած սակագնային պլանը կարող եք ընտրել SIM քարտն ակտիվացնելու ժամանակ, երբ կատարեք առաջին զանգը:
ինչպես փոխել սակագնային պլանը
16 օրվա ընթացքում կարող եք 4 անգամ անվճար փոխել Ձեր սակագնային պլանն առանց հավելյալ լիցքավորման: Հետագայում նույնպես կարող եք անվճար փոխել Ձեր սակագնային պլանը, պարզապես միանվագ լիցքավորեք Ձեր հաշիվը 1000 և ավելի դրամով ու ստացեք 24 ժամվա ընթացքում այն անվճար փոխելու հնարավորություն: Սակագնային պլանը կարող եք փոխել հետևյալ եղանակներից որևէ մեկով.
Ինքնասպասարկման ծառայությունների մենյուի միջոցով.
- կարճ համարների մենյու (*111*1#)
- ձայնային մենյու (111)
- Իմ Orange էջը այցելելով
Այցելելով ցանկացած Orange խանութ և ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
ինչպես փոխել բաժանորդագրման տեսակը
Անցում Orange Խոսենք ծառայությունից Orange Դելֆինի, Պանտերայի կամ Թիթեռի
Եթե Դուք Orange Խոսենք ծառայության բաժանորդ եք և ցանկանում եք անցնել Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրության ծառայության, ապա անհրաժեշտ է այցելել Orange-ի ցանկացած խանութ, ստորագրել համապատասխան դիմում և բաժանորդային պայմանագիր և hաշվեկշռին ունենալ Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրության ծառայության Ձեր ընտրած սակագնային պլանի ամսավճարի չափով մնացորդ: Օրինակ` Դելֆին 4000 սակագնային պլանին անցնելու դեպքում անհրաժեշտ է հաշվին ունենալ նվազագույնը 4000 դրամ:
Անցում կատարելիս պահպանվում են Ձեր կուտակած բոնուսային միավորները, դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, Ձեր ընտրած սիրելի համարն, ինչպես նաև ակտիվացրած ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրության ծառայության և տվյալ սակագնային պլանի համար:
Անցում Orange Խոսենք-ից Orange Առյուծ-ի
Եթե Դուք Orange Խոսենք-ի բաժանորդ եք և ցանկանում եք անցնել Orange Առյուծի, ապա անհրաժեշտ է այցելել Orange-ի ցանկացած խանութ և ստորագրել համապատասխան դիմում ու բաժանորդային պայմանագիր:
5000 դրամից ավելի բացասական հաշվեկշռի սահմանաչափ ընտրելու դեպքում անհրաժեշտ է վճարել նաև երաշխիքային դեպոզիտ:
Orange Առյուծ-ի առաջին ամսվա բաժանորդավճարը հաշվարկվում է անցումը կատարելու օրվանից` ամսվա միայն այն օրերի համար, երբ Դուք արդեն Orange Առյուծի բաժանորդ եք եղել:
Եթե Դուք ընտրում եք Orange Առյուծ 2500 սակագնային պլանը, ապա տվյալ սակագնային պլանում ներառված ներցանցային րոպեներն առաջին ամսվա համար տրամադրվում են հաշվարկված անցումը կատարելու օրվանից` տվյալ ամսվա մնացած օրերին համապատասխան:
Անցում կատարելիս պահպանվում են Ձեր դրական հաշվեկշիռը, ավտոմատ ակտիվացված առաջարկները, Ձեր ընտրած սիրելի համարն, ինչպես նաև`ակտիվացրած ծառայությունների փաթեթները, որոնք նախատեսված են նաև Orange Առյուծ-ի և տվյալ սակագնային պլանի համար:
Անցում Orange Խոսենք-ից Orange Բիզնես
Եթե Խոսենք ծառայության բաժանորդ եք և ցանկանում եք անցնել Բիզնես ծառայության, ապա նախ անհրաժեշտ է լուծել Ձեր Orange Խոսենք ծառայության պայմանագիրը, ապա բիզնես փաթեթի պատասխանատուի համաձայնությամբ ներառվել փաթեթի մեջ:
Երբ Orange Խոսենք ծառայությունից անցնում եք Բիզնես ծառայության, Ձեր դրական հաշվեկշիռը պահպանվում և փոխանցվում է Ձեր անձնական ենթահաշվին, իսկ կուտակված բոնուսային միավորները, ակտիվ ծառայությունների փաթեթները, ավտոմատ ակտիվացված առաջարկները և սիրելի համարն ապաակտիվացվում են:
ինչպես վճարել
Վճարումն իրականացվում է կանխավճարային համակարգով, այսինք, վճարումը կատարվում է նախապես, նախքան ծառայություններից օգտվելը:
Ձեր Orange հաշիվը կարող եք լիցքավորել.
- Orange-ի վերալիցքավորման քարտերով
- 74 Orange խանութներում
- ավելի քան 6000 կրպակներում և այլ խանութներում, ինչպես նաև` Երևան Սիթի, Սթար, Ֆրեշ և ՍԱՍ սուպերմարկետներում
- ArCa համակարգի բոլոր բանկոմատներով
- MegaPay, TelCell, Tandem վճարման տերմինալներով
- Հայփոստի ավելի քան 900 բաժանմունքներում Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում
- հետևյալ բանկերում`
Ամերիաբանկ
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրեկոլ Բանկ
Արարատ բանկ
Կոնվերս բանկ
Յունիբանկ
ՎՏԲ-Հայաստան բանկ
Հայէկոնոմբանկ
Արդշինինվեստբանկ
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Բանկ
Զարգացման Հայկական Բանկ
Անելիք բանկ
ՊրոԿրեդիտ բանկ
Ինեկոբանկ
Արցախ բանկ
Հայբիզնես բանկ
հեռախոսահամարի կարգավիճակ
Orange Խոսենք ծառայությունն ակտիվացվում է առաջին զանգը կատարելիս:
Ծառայությունն ակտիվ է 5 ամիս` սկսած ծառայության ակտիվացման պահից: Ակտիվ շրջանում Դուք կարող եք զանգել և ստանալ զանգեր ցանկացած ուղղությամբ, ուղարկել և ստանալ կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ, օգտագործել GPRS և այլ ծառայություններ: Քարտի սկզբնական հաշվեկշիռը (1000 դրամ, որն առկա է Ձեր հաշվեկշռին բաժանորդագրման ժամանակ) կարող եք օգտագործել նշված վավերականության ժամկետի ընթացքում` 5 ամիս: Այս ընթացքում լիցքավորում չկատարելու դեպքում Դուք կունենաք ևս 1 ամիս զանգեր և SMS-ներ ստանալու համար:
Լիցքավորում կատարելու դեպքում, կախված Ձեր լիցքավորած գումարից, Ձեր Խոսենք քարտը կունենա վավերականության տարբեր ակտիվ և պասիվ ժամկետներ (քարտի վավերականության ժամկետներն այստեղ): Ակտիվ շրջանն ավարտվելուց հետո Ձեր ծառայությունն անցնում է պասիվ շրջան: Պասիվ շրջանը տևում է 6 ամիս: Այս շրջանում Դուք կարող եք միայն ստանալ զանգեր, կարճ և մուլտիմեդիա հաղորդագրություններ և կատարել զանգեր միայն առաջին օգնության անվճար համարներին: Ի դեպ` Ձեր հաշվեկշռի մնացորդը պահպանվում է նաև պասիվ շրջանում, սակայն Դուք չեք կարող այն օգտագործել: Այս ընթացքում ցանկացած պահի լիցքավորում կատարելու դեպքում Ձեր ծառայությունը վերստին կակտիվանա, իսկ նոր լիցքավորած գումարը կգումարվի հաշվեկշռի մնացորդին:
Պասիվ շրջանում հաշիվը չվերալիցքավորելու դեպքում, Ձեր ծառայությունը կապաակտիվացվի և Ձեր հաշվեկշռին առկա դրական մնացորդը և բոնուսային միավորները կզրոյացվեն: Այնուհետև Դուք կունենաք ևս 1 ամիս ժամանակ լիցքավորում կատարելու և Ձեր Խոսենք ծառայությունը կրկին վերաակտիվացնելու համար: Նշված ժամկետում լիցքավորում չկատարելու դեպքում Ձեր Խոսենք ծառայությության բաժանարդային պայմանագիրը միակողմանի կլուծվի:


