Ռոմինգ

3G ցանց ռոմինգում

Ռոմինգում գտնվելիս երբեմն կարող եք դժվարություններ ունենալ 3G ցանցին միանալիս, եթե Ձեր հեռախոսը «3G only» ցանցային ռեժիմում է, 3G ծածկույթը բացակայում է կամ վատ հասանելի է: Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս սմարթֆոնի մենյուից ընտրել «Dual mode» ռեժիմը` Menu->Settings->Connectivity/Network->Network mode, այնուհետև ընտրել «Dual mode» (Ձեր հեռախոսի «network mode» բաժնում կարող է նշված լինել նաև հետևյալ տարբերակներից մեկը` «Automatic», «2G/3G», «GSM/WCDMA auto»):

տվյալների փոխանցման ծառայություններ ռոմինգում

Եթե Դուք սմարթֆոն օգտագործող բաժանորդ եք, ապա լավ կլինի տեղյակ լինեք, թե ինչպես կարող եք ռոմինգում գտնվելիս խուսափել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու ժամանակ առաջացող անկանխատեսելի ծախսերից: Եթե ռոմինգում գտնվելիս Ձեր սմարթֆոնի «Data roaming» տարբերակն ակտիվ է, ապա Ձեր հեռախոսի որոշ հավելվածներ (օրինակ` եղանակ, ժամանակ, լուրեր, քարտեզներ, tweeter, facebook, էլ. փոստ, գտնվելու վայր և այլն) կարող են ավտոմատ կերպով թարմացվել, որի դիմաց Ձեր հաշվից կգանձվի համապատասխան գումար: Նման չկանխատեսված գանձումներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս Ձեր հեռախոսի «Data roaming» տարբերակը արտերկրում ակտիվացնել միայն այն դեպքում, երբ ցանկանում եք օգտվել տվյալների փախանցման ծառայություններից:

տվյալների փոխանցման ծառայությունների գանձումը ռոմինգում

Տվյալների փոխանցման ծառայությունների դիմաց գանձումները կատարվում են ըստ Ձեր ռոմինգ գոտու սակագների: Գանձումն իրականացվում է յուրաքանչյուր 10ԿԲ-ի դիմաց:

GPRS ծառայության դիմաց կատարված համապատասխան գանձումը կարող եք տեսնել Ձեր զանգերի վերծանման մեջ, որտեղ որպես ծառայության գանձման չափման միավոր հանդիսանում է ‹‹միավոր››-ը, այսինքն, եթե զանգերի վերծանման մեջ ‹‹չափման միավոր››- դաշտում նշված է 1, դա նշանակում է, որ գանձումը կատարվել է 10ԿԲ-ի համար:

զանգեր հաճախորդերի սպասարկման կենտրոն ռոմինգում գտնվելիս

Տեղեկացնում ենք, որ ռոմինգում գտնվելիս Հաճախորդների սպասարկման կենտրոն (055000555) և ինքնասպասարկման համարին (055000111)զանգահարելիս գանձումները կատարվում են զանգեր դեպի Հայաստան սակագներին համապատասխան:

ռոմինգի խորհուրդներ

Մինչ որևէ երկիր մեկնելը համոզվեք, որ ռոմինգի ակտիվացման 2 եղանակներից ընտրել եք այն մեկը, որը համապատասխանում է տվյալ երկրին:

տարբերակ 1

Եթե դուք այցելում եք այս երկրներ, ապա.

  • մուտք գործեք Ձեր հեռախոսի Im Orange մենյու
  • ընտրեք Roaming
  • մուտքագրեք PIN կոդը` 55555
  • ընտրեք Dzerqov rezhim այնուհետև Im erkrum
  • վերագործարկեք Ձեր iPhone-ը
  • երկիր ժամանելուն պես ընտրեք օպերատորին

տարբերակ 2

Եթե դուք այցելում եք այս երկրներ, ապա.

  • մուտք գործեք Ձեր հեռախոսի Im Orange մենյու
  • ընտրեք Roaming
  • մուտքագրեք PIN կոդը` 55555
  • ընտրեք Dzerqov rezhim այնուհետև Roaming
  • վերագործարկեք Ձեր iPhone-ը
  • երկիր ժամանելուն պես ընտրեք օպերատորին
  • Հայաստան վերադարնալուն պես անհրաժեշտ է կրկին ընտրել ռոմինգի Im erkrum տարբերակը ինչպես նկարագրված է տարբերակ 1-ում

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք