Օրանժ զրույց
Այցելեք «զրույց» սենյակներ, քննարկեք Ձեզ հետաքրքրող թեմաները և ձեռք բերեք
նոր ընկերներ:
Oրանժ Աշխարհ
Օրանժ Աշխարհի շնորհիվ վայելեք բջջային ինտերնետ ծառայության և
բովանդակության հարուստ աշխարհը: Օրանժ Աշխարհն առաջարկում է
տեղեկատվական, օգտակար և զվարճալի ծառայություններ, որոնցից կարող եք օգտվել
Ձեր բջջային հեռախոսի մենյուից կամ այցելելով http://wap.orangearmenia.am կայքը:
Օգտվեք Օրանժի 3G տեխնոլոգիաների առավելություններից. դիտեք լավագույն
հեռուստաալիքներն ամենուրեք և ցանկացած ժամի: Այս ամենը պարզապես
Ձեր հեռախոսում է: Այցելեք Օրանժ աշխարհ և ընտրեք հեռուստատեսություն
ծառայությունը, Ձեր սիրած հեռուստաալիքը և վայելեք:
սպասման զանգ
Այժմ Ձեր ընկերներն ավելի հաճախ կզանգահարեն Ձեզ: Զանգի պատասխանին
սպասելիս` սովորական ազդանշանը լսելու փոխարեն նրանք կլսեն Ձեր իսկ ընտրած
երաժշտությունը: Նույնիսկ կարող եք յուրաքանչյուր հեռախոսահամարի համար
ընտրել տարբեր երաժշտություն:
այլ ծառայություններ
Պարզապես ուղարկելով հաղորդագրություն հատուկ կարճ համարին` կարող եք
ստանալ SMS - աստղագուշակ, նորություններ կամ եղանակի տեսություն, ինչպես
նաև ներբեռնել նոր հեռախոսազանգեր, խաղեր, պատկերներ և նկարներ: Այս ամենը
վայելեք նաև` օգտվելով Ձեր հեռախոսի մենյուից կամ Օրանժ աշխարհից:
Ժամանցային ծառայությունների մասին տեղեկությունների համար այցելեք
www.orangearmenia.am կայքը: