Իմ Orange էջում կարող եք տեսնել Ձեր ընթացիկ հաշվեկշիռը և վերջին գործողությունները, Ձեր կողմից ընդունված և այլ համարներին կատարած վճարումների պատմությունը, փոփոխել ակտիվ ծառայությունների ցանկը, վերալիցքավորել հաշիվը, պատվիրել հաշվի վերծանում և այլն:
Այս էջը Ձեզ թույլ կտա նաև ուղարկել կարճ հաղորդագրություններ Orange-ի բաժանորդներին, իսկ եթե Ամեն ամիս կամ Orange Ինտերնետ ծառայությունների բաժանորդ եք, նաև` փոփոխել սակագնային պլանը:ինչպես օգտվել իմ Orange էջից
Էջից օգտվելու համար Ձեզնից կպահանջվի մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և գաղտնաբառը: Եթե դեռ չեք սահմանել գաղտնաբառ կամ չեք հիշում այն, մի անհանգստացեք, օգտագործեք Ձեր գլխավոր գաղտնաբառը, որը անհատ բաժանորդների համար համապատասխանում է համարը գնելու ժամանակ օգտագործված փաստաթղթի վերջին 6 նիշերին, իսկ կորպորատիվ բաժանորդների համար` ընկերության պետական գրանցման վկայականի համարի վերջին 6 նիշերին, և կստանաք նոր գաղտնաբառ, որն էլ կօգտագործեք էջ մուտք գործելու համար: