իմ Orange էջը

Իմ Orange էջում կարող եք տեսնել Ձեր ընթացիկ հաշվեկշիռը և վերջին գործողությունները, Ձեր կողմից ընդունված և այլ համարներին կատարած վճարումների պատմությունը, փոփոխել ակտիվ ծառայությունների ցանկը, վերալիցքավորել հաշիվը, պատվիրել հաշվի վերծանում և այլն: 

Այս էջը Ձեզ թույլ կտա նաև ուղարկել կարճ հաղորդագրություններ Orange-ի բաժանորդներին, իսկ եթե Ամեն ամիս կամ Orange Ինտերնետ ծառայությունների բաժանորդ եք, նաև` փոփոխել սակագնային պլանը:
Եթե կորպորատիվ փաթեթի պատասխանատու եք, ապա այս էջում կարող եք ստուգել Ձեր հաշիվը, Ձեր աշխատակիցների համար ակտիվացնել կամ արգելափակել ծառայություններ, պատվիրել հաշվի վերծանում ցանկացած ժամանակահատվածի համար և դեռ շատ ավելին:

ինչպես օգտվել իմ Orange էջից

Էջից օգտվելու համար Ձեզնից կպահանջվի մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և գաղտնաբառը: Եթե դեռ չեք սահմանել գաղտնաբառ կամ չեք հիշում այն, մի անհանգստացեք, օգտագործեք Ձեր գլխավոր գաղտնաբառը, որը անհատ բաժանորդների համար համապատասխանում է համարը գնելու ժամանակ օգտագործված փաստաթղթի վերջին 6 նիշերին, իսկ կորպորատիվ բաժանորդների համար` ընկերության պետական գրանցման վկայականի համարի վերջին 6 նիշերին, և կստանաք նոր գաղտնաբառ, որն էլ կօգտագործեք էջ մուտք գործելու համար:


դեպի նախորդ բաժինը

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք