Եթե չի հաջողվում լիցքավորել հաշիվը նկարագրված եղանակով, զանգահարեք
111 
, ընտրեք
1, այնուհետև
2 և հետևեք ձայնային մենյուի հրահանգներին կամ
հավաքեք
111
5

և հրահանգները կարդացեք բջջային հեռախոսի էկրանին:
Հաշիվը վերալիցքավորելիս ակտիվ և պասիվ ժամկետները չեն գումարվում,
այլ սահմանվում է ամենաբարձր ժամկետը: Օրինակ, երբ ունեք 1 ամիս ակտիվ
ժամանակահատված և վերալիցքավորում եք Ձեր հաշիվը 5000 դրամով (5 ամիս
վավերականության ժամկետով), Ձեր հաշվի վավերականության ժամկետը
երկարացվում է 5 ամսով: Երբ վավերականության ժամկետը սպառվում է,
չօգտագործված կանխավճարը մնում է Ձեր հաշվին մինչև պասիվ ժամկետի
ավարտը:
Վերալիցքավորման քարտը կարող եք օգտագործել միայն մեկ անգամ: Եթե մի քանի
փորձից հետո այնուամենայնիվ չեք կարողանում հաշիվը վերալիցքավորել, խնդրում
ենք զանգահարել Բաժանորդների սպասարկման ծառայություն
555 համարով: