ինչպես ակտիվացնել ռոմինգը
Հայաստանից մեկնելուց առաջ ակտիվացրեք ռոմինգ ծառայությունը և կապի մեջ
եղեք ավելի քան 130 երկրում: Ծառայությունն ակտիվացնելու համար հավաքեք
121
անվճար հեռախոսահամարը:
Եթե Ձեզ չի հաջողվում ակտիվացնել ծառայությունը.
զանգահարեք
121
1
և հետևեք հեռախոսի էկրանին հայտնված
հրահանգներին: Ծառայությունը հաջող ակտիվացնելու դեպքում կստանաք SMS
հաղորդագրություն
Եթե Ձեր հաշվին ունեք 1500 դրամ և ավելին, կարող եք ցանկացած պահի
ակտիվացնել ռոմինգ ծառայությունը:
Ռոմինգն անջատելու համար հավաքեք
121
2
և հետևեք ձայնային
հրահանգներին կամ այցելեք Օրանժի մոտակա խանութներից մեկը:
ինչպես է այն աշխատում
Երբ ժամանեք արտերկիր, Ձեր հեռախոսն ավտոմատ կերպով կմիանա ցանցին:
Գտնվելով արտերկրում` կարող եք վայելել բջջային ծառայության բոլոր
հնարավորությունները. զանգահարել և զանգեր ընդունել, ստանալ և ուղարկել
հաղորդագրություններ և օգտվել GPRS-ից: Այս բոլոր ծառայությունների դիմաց վճարը
կգանձվի նույն պահին:
Հայաստանի համարներին զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու համար
խնդրում ենք մուտքագրել [+374] [բաժանորդի 8 նիշանի համարը]: Հայաստանի
ֆիքսված համարներին զանգահարելու համար խնդրում ենք մուտքագրել [+374]
[տարածքային կոդը] [բաժանորդի համարը]:
www.orangearmenia.am/roaming կայքի միջոցով կարող եք ստուգել այն երկրների
ցուցակը, որտեղ հասանելի է ռոմինգ ծառայությունը: Երկրների ցուցակը մշտապես
թարմացվում է: Այստեղ կարող եք գտնել նաև ռոմինգի սակագների մասին բոլոր
մանրամասն տեղեկությունները:
ինչպես ստուգել հաշվեկշիռը
Հաշվեկշիռը հեռախոսի էկրանին տեսնելու համար հավաքեք
133
: Հաշիվը
կարող եք վերալիցքավորել Օրանժի վերալիցքավորման քարտերի միջոցով.
հավաքեք
144
վերալիցքավորման 14 նիշանի ծածկագիրը
:
ռոմինգի փաթեթներ
Ակտիվացնելով ռոմինգ ծառայությունը` կարող եք ընտրել Սիրելի երկիր փաթեթը և
ընտրված երկրում խոսել ցածր սակագներով կամ Բջջային Ինտերնետ փաթեթը`
GPRS-ից ցածր սակագներով օգտվելու համար:
Այս ծառայություններն ակտիվացնելու համար զանգահարեք հետևյալ անվճար
հեռախոսահամարներով.
121
111
Բջջային ինտերնետ փաթեթի համար հավաքեք
121
112
Այդ ծառայությունները կարող եք ակտիվացնել նաև` այցելելով ինտերնետային
ինքնասպասարկման էջը կամ Օրանժի խանութներից որևէ մեկը:
Արտերկրում գտնվելու ժամանակ նույնպես կարող եք ակտիվացնել վերը նշված
ծառայությունները: Հավաքեք
121
և հետևեք բջջային հեռախոսի էկրանին
հայտնված հրահանգներին: