ծառայություններ

Kaspersky հակավիրուսային ծրագիր

Եթե Դուք Orange Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի կամ MyFi-ի բաժանորդ եք, դեկտեմբեր ամսվա ընթացքում կարող եք անվճար ակտիվացնել Kaspersky 2011 լավագույն հակավիրուսային ծրագիը (Windows օպերացին համակարգերի համար): Սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 16-ը բաժանորդագրվելու դեպքում այն կարող եք ակտիվացնել 6 ամսով, մինչև սեպտեմբերի 1-ը բաժանորդագրված լինելու դեպքում` 3 ամսով:

Հակավիրուսային ծրագիրը կարող եք ակտիվացնել և օգտվել դրանից միայն, եթե գտնվում եք ակտիվ շրջանում և դրան հաջորդող 20 օրերի ընթացքում:

Եթե բաժանորդագրվել եք Orange Ինտերնետին մինչև դեկտեմբերի 16–ը, Kaspersky հակավիրուսային ծրագրի ակտիվացման համար անհրաժեշտ կոդը կարող եք ստանալ մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրն ակտիվ կլինի համակարգչում տեղադրելուց հետո` համապատասխանաբար 3 կամ 6 ամիս:

Ծրագրի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար պարզապես 135 կարճ համարին ուղարկեք PROMO բանալի բառը:

Դուք կարող եք ստանալ հակավիրուսային ծրագրի ակտիվացման միայն մեկ կոդ, որը կորցնելու կամ մոռանալու դեպքում կարող եք վերականգնել 135 կարճ համարին կրկին ուղարկելով PROMO բանալի բառը: Դուք կարող եք ուղարկել միայն 10 նման հարցում:

Ակտիվացման կոդը ստանալուց հետո անհրաժեշտ է բեռնել և ակտիվացնել հակավիրուսային ծրագիրը: Kaspersky հակավիրուսային ծրագիրը կարող եք բեռնել.

անգլերեն լեզվով այստեղ
ռուսերեն լեզվով այստեղ
այլ լեզուներով այստեղ

Kaspersky հակավիրուսային ծրագիրն ակտիվացնելուց առաջ Ձեր համակարգչի վրա տեղադրեք Ինտերնետ Հիմա ծրագրի վերջին թարմացված տարբերակը: Այն կարող եք բեռնել այստեղ:

Kaspersky հակավիրուսային ծրագրի օգտագործման հատուկ առաջարկը կգործի մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը բոլոր այն բաժանորդների համար, ովքեր միացել են Orange Ինտերնետին մինչև դեկտեմբերի 16-ը:

տոնական փաթեթ

25gb-internet-am.png

Եթե Դուք, բաժանորդագրվել եք Orange ինտերնետի տոնական փաթեթին 12 ամսով (MyFi-ի դեպքում` 24 ամսով), ապա 12 ամիս շարունակ կստանաք ամսական 25 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ: Գերարագ ինտերնետի փաթեթի 25 ԳԲ ծավալը Դուք կստանաք բաժանորդագրման միայն առաջին 12 ամիսների ընթացքում, որի ավարտից հետո Ձեր սակագնային պլանի շրջանակներում կշարունակեք ամեն ամիս ստանալ 12 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ:

 
10 000 դրամ*
գերարագ ինտերնետ առաջին 12 ամսվա ընթացքում 25 ԳԲ
անսահմանափակ ինտերնետ ներբեռնում մինչև 512 Կբ/վ
վերբեռնում մինչև 256 Կբ/վ
SMS փաթեթ 40 SMS
12 ամիս Ինտերնետ Հիմայի բաժանորդ լինելուց հետո +1 ԳԲ գերարագ ինտերնետ
անվճար Գիշերային ինտերնետ անսահմանափակ գերարագ ինտերնետ (անվճար)
02:00 - 08:00
ակտիվացման համար ուղարկեք NI բանալի բառը 111 կարճ համարին

Այս առաջարկը գործում է միայն նրանց համար, ովքեր բաժանորդագրվել են Orange ինտերնետի տոնական փաթեթին 2011թ.-ի նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

25 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալն օգտագործելիս առաջնահերթությունը տրվում է հավելյալ տրամադրված 13 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթին, այնուհետև` մնացած 12 ԳԲ-ին: 13 ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթն ամբողջովին չսպառելու դեպքում մնացորդը չի փոխանցվում հաջորդ ամիս:

Տոնական փաթեթի բաժանորդները բաժանորդագրման առաջին 12 ամիսների ընթացքում ակտիվացնելով Եվս մեկ անգամ ծառայությունը կստանան միայն 12 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ:

Տոնական փաթեթին բաժանորդագրվելուց հետո Ձեր սակագնային պլանը փոխելու դեպքում առաջին 12 ամիսների ընթացքում Դուք չեք կարող կրկին ետ անցում կատարել այս սակագնային պլանին:

*MyFi-ի դեպքում տոնական փաթեթի ամսավճարն է 11 000 դրամ:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք