MyFi
MyFi-ի միջոցով այսուհետ Ձեր Wi-Fi-ն ամենուր Ձեզ հետ կլինի, անգամ, եթե Դուք շարժման մեջ եք:
MyFi-ի օգնությամբ Դուք կարող եք.
- միաժամանակ ինտերնետին միացնել մինչև 5 սարքավորում (համակարգիչներ, հեռախոսներ, խաղային համակարգեր) միևնույն անլար ցանցի (Wi-Fi) միջոցով
- կարճ հաղորդագրություններ ուղարկել և ստանալ համակարգչից
- սահմանել անվտանգության պարամետրեր
- կիսել Ձեր ինտերնետը մտերիմների և ընկերների հետ
MyFi մոդեմը կարող եք օգտագործել գնելուց անմիջապես հետո. այն չի պահանջում երկար և բարդ տեղադրման գործընթաց:
MyFi-ի հետ ընտրեք 4 տարբեր ամսավճարներով սակագնային պլաններից որևէ մեկը: Որքան բարձր լինի Ձեր ամսավճարը, այնքան մեծ կլինի գերարագ ինտերնետի Ձեր ամսական ծավալը:
Բացի ամսական գերարագ ինտերնետի ծավալից, Դուք ամեն ամիս կստանաք կարճ հաղորդագրություններ, որոնք կարող եք օգտագործել մտերիմների հետ կապի մեջ մնալու համար Հայաստանում և արտերկրում: