ծառայություններ

Kaspersky հակավիրուսային ծրագիր

Եթե Դուք Orange Ինտերնետ Հիմայի, Ֆլայբոքսի կամ MyFi-ի բաժանորդ եք, դեկտեմբեր ամսվա ընթացքում կարող եք անվճար ակտիվացնել Kaspersky 2011 լավագույն հակավիրուսային ծրագիը (Windows օպերացին համակարգերի համար): Սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 16-ը բաժանորդագրվելու դեպքում այն կարող եք ակտիվացնել 6 ամսով, մինչև սեպտեմբերի 1-ը բաժանորդագրված լինելու դեպքում` 3 ամսով:

Հակավիրուսային ծրագիրը կարող եք ակտիվացնել և օգտվել դրանից միայն, եթե գտնվում եք ակտիվ շրջանում և դրան հաջորդող 20 օրերի ընթացքում:

Եթե բաժանորդագրվել եք Orange Ինտերնետին մինչև դեկտեմբերի 16–ը, Kaspersky հակավիրուսային ծրագրի ակտիվացման համար անհրաժեշտ կոդը կարող եք ստանալ մինչև 2011թ.-ի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրն ակտիվ կլինի համակարգչում տեղադրելուց հետո` համապատասխանաբար 3 կամ 6 ամիս:

Ծրագրի ակտիվացման անհրաժեշտ կոդը ստանալու համար պարզապես 135 կարճ համարին ուղարկեք PROMO բանալի բառը:

Դուք կարող եք ստանալ հակավիրուսային ծրագրի ակտիվացման միայն մեկ կոդ, որը կորցնելու կամ մոռանալու դեպքում կարող եք վերականգնել 135 կարճ համարին կրկին ուղարկելով PROMO բանալի բառը: Դուք կարող եք ուղարկել միայն 10 նման հարցում:

Ակտիվացման կոդը ստանալուց հետո անհրաժեշտ է բեռնել և ակտիվացնել հակավիրուսային ծրագիրը: Kaspersky հակավիրուսային ծրագիրը կարող եք բեռնել.

անգլերեն լեզվով  այստեղ
ռուսերեն լեզվով   այստեղ
այլ լեզուներով      այստեղ

Kaspersky հակավիրուսային ծրագիրն ակտիվացնելուց առաջ Ձեր համակարգչի վրա տեղադրեք Ինտերնետ Հիմա ծրագրի վերջին թարմացված տարբերակը: Այն կարող եք բեռնել այստեղ

Kaspersky հակավիրուսային ծրագրի օգտագործման հատուկ առաջարկը կգործի մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը բոլոր այն բաժանորդների համար, ովքեր միացել են Orange Ինտերնետին մինչև դեկտեմբերի 16-ը:

Եվս մեկ անգամ

Ակտիվացրեք Եվս մեկ անգամ ծառայությունը և շարունակեք օգտվել գերարագ ինտերնետից, երբ Ձեր բարձր արագությամբ ինտերնետի փաթեթն արդեն սպառվել է:

Եվս մեկ անգամ ծառայության շնորհիվ կունենաք նույն ծավալով գերարագ ինտերնետ, որը ստանում եք ամեն ամիս: Չօգտագործված ինտերնետի ծավալը կփոխանցվի հաջորդ ամիս:

Հաշվեկշռին կարող եք ունենալ առավելագույնը 2 ամսվա սակագնային պլանի ծավալին համարժեք գերարագ ինտերնետ:

Եվս մեկ անգամ ծառայության ակտիվացումն Ինտերնետ Հիմայի և MyFi-ի բաժանորդների համար արժե ամսական 6 000 դրամ, իսկ Ֆլայբոքսի բաժանորդների համար` ամսական 8 000 դրամ: Ծառայությունը կարող եք առաջին անգամ ակտիվացնել անվճար:

Եվս մեկ անգամ ծառայությունը կարող եք ակտիվացնել ուղարկելով OMT բանալի բառը 111 կարճ համարին: SMS-ի միջոցով ծառայությունը կարող եք ակտիվացնել ամսական 5 անգամ, եթե հաշվեկշռին ունեք բավարար գումար:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև Իմ Orange էջում my.orangearmenia.am կամ այցելելով որևէ Orange խանութ, իսկ Ֆլայբոքս բաժանորդները նաև` զնագահարելով 111 իրենց Ֆլայբոքս սարքավորմանը միացված հեռախոսից:

Արագ բեռնում

Այսուհետ փաստաթղթեր, նկարներ, երաժշտություն և ֆիլմեր ընկերներին ուղարկելը դարձել է շատ ավելի հեշտ ու արագ Orange Ինտերնետ ՀիմայիMyFi-ի և Ֆլայբոքսի հետ: Ակտիվացնելով Արագ բեռնում ծառայությունը` կարող եք ցանցի կատարյալ պայմանների դեպքում փաստաթղթերը բեռնել դեպի ինտերնետ մինչև 2 Մբ/վ արագությամբ, իսկ միջինում ունենալ 800 Կբ/վ-ից մինչև 1.2 Մբ/վ արագություն ի տարբերություն դեպի ինտերնետ բեռնման ստանդարտ արագության, որը ներկայիս սակագնային պլաններով սահմանված է առավելագույնը 384 Կբ/վ (բացառությամբ Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանի):

Արագ բեռնում ծառայությունը կարելի է ակտիվացնել ամսվա ընթացքում ցանկացած ժամանակ, և այն ակտիվ կլինի մինչև տվյալ ամսվա վերջին օրը: Սա նշանակում է, որ ավելի լավ է այն ակտիվացնել ամսվա սկզբին, քանի որ ամսվա վերջին օրն այն ավտոմատ կերպով կապաակտիվանա, նույնիսկ եթե ակտիվացրել եք մեկ օր առաջ:

Արագ բեռնում ծառայության ակտիվացումն արժե 2 000 դրամ, սակայն առաջին անգամ ակտիվացումն անվճար է թե Ինտերնետ ՀիմայիMyFi-ի և թե Ֆլայբոքսի բաժանորդների համար:

Դուք կարող եք օգտվել Արագ բեռնումից մինչև Ձեր ամսական բաժանորդագրության մեջ ներառված գերարագ ինտերնետի ծավալը սպառելը: Գերարագ ինտերնետի ծավալը սպառվելուց հետո այլևս չեք կարողանա օգտվել Արագ բեռնումից, սակայն նույն ամսվա ընթացքում Եվս մեկ անգամ ծառայությունն ակտիվացնելուց հետո այն կրկին կակտիվանա ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ վճարման:

Ձեր բաժանորդագրության գերարագ ինտերնետի ծավալը սպառվում է ինչպես դեպի ինտերնետ (upload), այնպես էլ ինտերնետից կատարված (download) բեռնումների ժամանակ:

Արագ բեռնում ծառայությունը կարող եք ակտիվացնել ուղարկելով HU բանալի բառը 111 կարճ համարին, եթե հաշվեկշռին ունեք բավարար գումար: 

Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև Իմ Orange էջում my.orangearmenia.am կամ այցելելով որևէ Orange խանութ, իսկ Ֆլայբոքս բաժանորդները նաև` զնագահարելով 111 իրենց Ֆլայբոքս սարքավորմանը միացված հեռախոսից:

Գիշերային ինտերնետ

Եթե Դուք Ինտերնետ ՀիմայիMyFi-ի կամ Ֆլայբոքսի բաժանորդ եք, ապա գիշերային ժամերին` 02:00-ից մինչ առավոտյան 08:00-ը կարող եք օգտվել գերարագ ինտերնետից անվճար: Սա նշանակում է, որ այդ ժամերին օգտագործված կիլոբայթերը չեն հանվի Ձեր ամսական  գերարագ ինտերնետի կամ Եվս մեկ անգամ ծառայության փաթեթներից:

Գիշերային ինտերնետ ծառայությունից օգտվելու համար Ձեր գերարագ ինտերնետի փաթեթը չպետք է սպառված լինի: Իսկ այն սպառելու դեպքում կարող եք ակտիվացնել Եվս մեկ անգամ ծառայությունը և շարունակել օգտվել Գիշերային ինտերնետ ծառայությունից անվճար մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը:

Գիշերային ինտերնետ ծառայությունը կարող եք ակտիվացնել յուրաքանչյուր ամիս` ուղարկելով NI բանալի բառը 111 կարճ համարին: Ծառայության ակտիվացումն անվճար է:

Ծառայությունը կարելի է ակտիվացնել նաև Իմ Orange էջում my.orangearmenia.am կամ այցելելով որևէ Orange խանութ, իսկ Ֆլայբոքս բաժանորդները նաև` զանգահարելով 111 իրենց Ֆլայբոքս սարքավորմանը միացված հեռախոսից:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք