ծառայություններ
սիրելի միջազգային գոտիOrange Բիզնեսի շնորհիվ կարող եք միշտ կապի մեջ լինել արտերկրում գտնվող Ձեր հաճախորդների և գործընկերների հետ:
Եթե հաճախ զանգահարում եք արտերկիր, կարող եք ընտրել Ձեր սիրելի միջազգային գոտին և զանգահարել այդ երկրների բջջային կամ ֆիքսված բոլոր հեռախոսահամարներին զեղչված սակագներով՝ ամսավճարը սկսած ընդամենը 200 դրամից: Ընդ որում, կարող եք ակտիվացնել տարբեր միջազգային գոտիներ Ձեր աշխատակիցների համար` կախված նրանցից յուրաքանչյուրի զանգերի ուղղությունից:
Orange Travel
Մենք գիտենք, թե ճամփորդելիս որքան կարևոր է կապի մեջ մնալ ընկերների և գործընկերների հետ: Orange Travel-ի միջոցով Դուք և Ձեր աշխատակիցները կարող եք հեռախոսահամարն օգտագործել ավելի քան 85 երկրներում: Ավելին, Orange Travel-ը հնարավորություն է տալիս իրական ժամանակում տնօրինել ռոմինգի ծախսերը Ձեր իսկ հեռախոսից:
ռոմինգի տարբերակներ
Ճամփորդելիս Դուք և Ձեր աշխատակիցները կարող եք օգտվել ինտերնետից և զանգահարել լավագույն սակագներով՝ ռոմինգի տարբերակների շնորհիվ:
Ակտիվացնելով Սիրելի երկիր ծառայությունը՝ կարող եք արտերկրում խոսել զեղչված սակագներով: Իսկ Շարժական ինտերնետ ծառայությունն ակտիվացնելով` կարող եք նաև օգտվել ինտերնետից ցածր սակագներով:
Orange Travel ծառայության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.orangearmenia.am/roaming/ կայքը:
հաշվի տնօրինում
Orange Բիզնեսի հետ կարող եք անհոգ լինել: Ծախսերի կառավարման մեր համակարգը հեշտացնում է Ձեր և Ձեր աշխատակիցների կյանքը: Orange Բիզնեսը հնարավորություն է տալիս միևնույն հեռախոսահամարն օգտագործել ինչպես գործնական, այնպես էլ անձնական նպատակներով` ունենալով զուգահեռաբար գործող կորպորատիվ և անձնական հաշիվներ: Կարող եք վստահ լինել, որ կվճարեք Ձեր աշխատակիցների միայն գործնական զանգերի համար:
Յուրաքանչյուր հեռախոսահամարի համար կարող եք սահմանել կորպորատիվ հաշվից վճարվող գործնական զանգերի սահմանաչափերը, ինչպես նաև ակտիվացված ծառայությունների ցանկը: Ձեր աշխատակիցները կարող են օգտվել մնացած ծառայություններից՝ պարզապես վերալիցքավորելով անձնական հաշիվը:
Ընդ որում, Ձեր աշխատակիցները կարող են անձնական զանգեր կատարել կորպորատիվ ցածր սակագներով և լիարժեք կառավարել իրենց անձնական հաշիվը:
իմ Orange էջը կորպորատիվ բաժանորդների համար
Մենք գիտենք, թե որքան արժեքավոր է Ձեզ համար աշխատանքային ժամանակը: Այդ պատճառով Orange-ն առաջարկում է հաշիվը առցանց` իմ Orange էջի միջոցով կառավարելու հնարավորությունը:
Այցելեք mybusiness.orangearmenia.am կայքը և ստուգեք Ձեր հաշիվը, Ձեր աշխատակիցների համար ակտիվացրեք կամ արգելափակեք ծառայություններ, պատվիրեք հաշվի վերծանում ցանկացած ժամանակահատվածի համար և դեռ շատ ավելին:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք 555 Ձեր Orange հեռախոսահամարից կամ 055 000 555 ցանկացած այլ հեռախոսահամարից:
