Ամսական բաժանորդագրություններ
ինչու ամսական բաժանորդագրություն
- Orange-ի ամսական բաժանորդագրությունների հետ վճարեք մեկ անգամ և ստացեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ձեզ ամբողջ ամսվա համար:
- Դելֆինի, Պանտերայի և Թիթեռի հետ Դուք ավելի անհոգ կլինեք. այլևս պետք չէ անընդհատ մտածել լիցքավորելու մասին:
- Orange-ի ամսական բաժանորդագրությունների հետ Դուք ունեք նաև հնարավորություն ստանալու Ձեր նախընտրած հեռախոսը բացառիկ պայմաններով:
ինչ է ամսական բաժանորդագրությունը
- Ամսական բաժանորդագրությունների հետ Դուք վճարում եք Ձեր սակագնային պլանին համապատասխան ամսավճար, որը, կախված նրանից, թե որ սակագնային պլանն եք ընտրել` Դելֆինը, Պանտերան թե Թիթեռը, ամբողջությամբ վերածվում է ներառված րոպեների, SMS-ների և ՄԲ-երի կամ գումարի, որը կարող եք օգտագործել Ձեր ցանկությամբ:
- Ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները Ձեր հաշվին փոխանցվում են յուրաքանչյուր ամսվա 1-ից, սակայն Դուք կարող եք դրանք օգտագործել եթե գտնվում եք ակտիվ շրջանում և ակտիվ շրջանին հաջորդող 20 օրերի ընթացքում:
- Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործված ներառված գումարը, րոպեները, SMS-ները և MB-երը, հաջորդ ամիս չեն փոխանցվում:
- Orange ամսական բաժանորդագրության ծառայության սակագնային պլաններում ներառված րոպեները, SMS-ները և ՄԲ-երը չեն կարող օգտագործվել ռոմինգում: Ռոմինգում գտնվելիս գանձումը կատարվում է ըստ ռոմինգի սակագների:
- Դուք հնարավորություն ունեք նաև Ձեր հաշվի ներքո ընդգրկել մեկից ավելի ամսական բաժանորդագրությամբ համարներ, որոնք կարող են ունենալ տարբեր սակագնային պլաններ, սակայն մեկ ընդհանուր բացասական հաշվեկշռի սահմանաչափ:
- Եթե ամսվա ընթացքում օգտագործում եք Orange-ի այլ ծառայություններ կամ ավելին քան ամսավճարում ներառված րոպեները, ՄԲ-երը կամ SMS-ները, գանձումը կատարվում է Ձեր հաշվեկշռից` համաձայն Ձեր սակագնային պլանի:Դելֆինի, Պանտերայի և Թիթեռի հետ Դուք ունեք նաև բացասական հաշվեկշռի հնարավորություն, որի շնորհիվ կարող եք շարունակել օգտվել Orange-ի ծառայություններից: Բացասական հաշվեկշռի չափը սահմանվում է համաձայն Ձեր ընտրած սակագնային պլանի. որքան մեծ է սակագնային պլանի ամսավճարը, այնքան մեծ է բացասական հաշվեկշռի չափը: Եթե սակագնային պլանով նախատեսված բացասական հաշվեկշիռը Ձեզ չի բավարարում, 3 ամիս Orange-ի բաժանորդ լինելուց հետո կարող եք դիմել այն վերանայելու համար` լրացնելով համապատասխան դիմում ցանկացած Orange խանութում:Orange-ն իրավունք ունի մերժելու Ձեր բացասական հաշվեկշռի վերանայման պահանջը` իր ողջամիտ հայեցողությամբ, եթե Դուք չեք բավարարում Orange-ի կողմից սահմանված վճարունակության պահանջներին:
- Յուրաքանչյուր ամիս Ձեզ կներկայացվի հաշիվ` տվյալ ամսվա ամսավճարի և նախորդ ամսվա ընթացքում օգտագործած այն ծառայությունների համար (եթե առկա են), որոնց գանձումը կատարվել է բացասական հաշվեկշռից: Ամսավճարն անհրաժեշտ է վճարել, եթե անգամ ծառայությունից չեք օգտվել, օրինակ երկրից բացակայելու պատճառով :Եթե ցանկանում եք շարունակել օգտվել ծառայությունից, ապա մինչև ակտիվ շրջանին հաջորդող ամսվա 20-ը ամսավճարի հետ միասին անհրաժեշտ է վճարել նաև նախորդ ամսվա բացասական հաշվեկշիռը: Նշված ժամանակահատվածում վճարում չկատարելու դեպքում Դուք կանցնեք պասիվ շրջան (այն տևում է ակտիվ շրջանին հաջորդող ամսվա 20-ից մինչև վերջինիս հաջորդող ամսվա ավարտը), որի ընթացքում կարող եք ստանալ միայն զանգեր, SMS և MMS: Անկախ նրանից, որ պասիվ շրջանում Դուք զանգահարելու, SMS կամ այլ տվյալներ փոխանցելու հնարավորություն չունեք, հիշե’ք, որ պասիվ շրջանի համար ևս պետք է վճարեք ամսավճար: Պասիվ շրջանի ավարտից հետո, նշված բոլոր վճարումները չկատարելու դեպքում Ձեզ մատուցվող ծառայությունները (մուտքային և ելքային զանգ, մուտքային և ելքային SMS, տվյալների փոխանցում) կկասեցվեն, սակայն Դուք կունենաք ևս մեկ ամիս ժամանակ, որի ընթացքում Ձեզ հնարավորություն կընձեռվի վճարել կուտակված պարտքը և վերաակտիվացնել ծառայությունները: Ձեզնից նաև կգանձվի պարտքի ուշ վճարման տույժ: