«Orange Ընտանիք» փաթեթ

orange-family-page-am.jpg


Orange Ընտանիք փաթեթը լավագույն լուծումն է ընտանիքի համար, որի շնորհիվ ընտանիքի բոլոր անդամները, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ, կարող են միավորվել մեկ խմբի մեջ և միմյանց հետ խոսել 0 դրամ/րոպե սակագնով այնքան, որքան ցանկանում են:

Orange Ընտանիք փաթեթն ի սկզբանե բաղկացած է 3 Orange Խոսենք SIM քարտերից: Սակայն փաթեթին կարող է միանալ նաև 1 արդեն գոյություն ունեցող Orange Խոսենք բաժանորդ, ով ևս կկարողանա օգտվել փաթեթի ներսում անվճար խոսելու հնարավորությունից: Անվճար խոսելու համար փաթեթում ընդգրկված բաժանորդներից յուրաքանչյուրը պետք է վճարի 20 դրամ օրավարձ` անկախ նրանից, թե տվյալ օրը ծառայությունից օգտվել է թե ոչ: Եթե փաթեթի անդամի հաշվին բավարար գումար չկա օրավարձը գանձելու համար, ապա նա փաթեթի մյուս անդամների հետ կխոսի համաձայն իր սակագնային պլանի: Խմբի անդամները փաթեթից դուրս այլ բաժանորդների հետ ևս կխոսեն համաձայն իրենց սակագնային պլանի:

Եթե փաթեթի անդամնեից մեկը գտնվում է ռոմինգում, նա շարունակում է վճարել օրավարձ, սակայն նրա` փաթեթի անդամներին կատարած և նրանցից ստացած զանգերը գանձվում են համաձայն ռոմինգի սակագների: Միաժամանկ փաթեթի մյուս անդամները ռոմինգում գտնվող իրենց փաթեթի անդամին շարունակում են զանգահարել անվճար: Փաթեթի անդամների միջև տեսազանգերի համար գանձումները կատարվում են ըստ նրանց սակագնային պլանների:

Orange Ընտանիք փաթեթը կսկսի գործել, երբ փաթեթում նախապես ընդգրկված 3 քարտերն էլ կատարեն իրենց առաջին զանգը: Քարտն ակտիվացնելուց անմիջապես հետո տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից կսկսի գանձվել օրավարձը` անկախ նրանից, թե փաթեթում առկա մյուս քարտերն ակտիվ են, թե ոչ: Նա, ով առաջինը կկատարի առաջին զանգը, կդառնա խմբի ղեկավար:

Orange Ընտանիք փաթեթը կարող է ունենալ առավելագույնը 4 անդամ: Փաթեթն ակտիվ կլինի խմբում առնվազն 3 անդամների առկայության դեպքում, որոնցից 2-ը պետք է լինեն փաթեթում ի սկզբանե ընդգրկված 3 համարներից: Այն դեպքում, երբ անդամի դուրս գալու հետևանքով փաթեթում մնում են ի սկզբանե ընդգրկված 3 համարներից 2-ը, փաթեթի ղեկավարը ունի 24 ժամ, որպեսզի փաթեթ հրավիրելի արդեն գոյություն ունեցող Orange Խոսենք բաժանորդի: 24 ժամվա ընթացքում նոր անդամ չմիանալու դեպքում փաթեթն ինքնաբերաբար կդադարի գործել: Ապաակտիվանալուց հետո փաթեթի վերականգնումն անհնար է:

Յուրաքանչյուր Orange Խոսենք հեռախոսահամար կարող է լինել միայն մեկ Orange Ընտանիք փաթեթի անդամ:

Եթե փաթեթի անդամից մեկը փոխի հեռախոսահամարը նա կշարունակի մնալ փաթեթի անդամ, իսկ բաժանորդագրության տեսակի փոփոխության դեպքում (Orange Խոսենքից անցում Ամեն ամսի կամ Բիզնեսի)` ինքնաբերաբար կհեռացվի Orange Ընտանիք փաթեթից:


Orange Ընտանիք փաթեթից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես մուտք գործել Orange Ընտանիք մենյու` հեռախոսից հավաքելով asterisc.png140field.png : Այս մենյուի միջոցով փաթեթի յուրաքանչյուր անդամ (ներառյալ ղեկավարը) ցանկացած պահի կարող է տեղեկանալ, թե որոնք են խմբում ներառված հեռախոսահամարները, ինչպես նաև դուրս գալ փաթեթից: Ի դեպ, փաթեթից դուրս գալու դեպքում տվյալ անդամը շարունակում է մնալ Orange Խոսենք բաժանորդ և խոսել իր սակագնային պլանի սակագներով: Փաթեթի ղեկավարը փաթեթից դուրս գալիս պետք է ղեկավարի իր իրավունքը փոխանցի փաթեթի մեկ այլ անդամի:

Փաթեթի ղեկավարը, հավաքելով asterisc.png140field.png, կարող է.

  • հրավիրել փաթեթի նոր անդամ` «հրավիրել կամ ընդունել նոր անդամ» հրահանգի միջոցով մուտքագրելով հրավիրվող Orange Խոսենք բաժանորդի հեռախոսահամարը, ով տվյալ պահին որևէ այլ Orange Ընտանիք փաթեթի անդամ չէ (փաթեթին միանալու համար բաժանորդը, ում ուղարկվել է հրավերը, պետք է հաստատի այն 24 ժամվա ընթացքում)
  • հեռացնել փաթեթի ցանկացած անդամի «հեռացնել փաթեթի անդամի» հրահանգի միջոցով
  • ղեկավարման իր իրավունքը փոխանցել փաթեթի մեկ այլ անդամի «փոխանցել փաթեթի ղեկավարումը» հրահանգի միջոցով

Փաթեթի ղեկավարը կարող է նաև հրավիրել փաթեթի նոր անդամ հետևյալ հրահանգի միջոցով` asterisc.png140asterisc.png1asterisc.png0YYXXXXXXfield.png, որտեղ 0YYXXXXXX-ը հրավիրվող բաժանորդի հեռախոսահամարն է:

Նույն մենյուի միջոցով Orange Ընտանիք փաթեթին կարող է միանալ նաև 1 արդեն գոյություն ունեցող Orange Խոսենք բաժանորդ, ով տվյալ պահի դրությամբ որևէ Orange Ընտանիք փաթեթի անդամ չէ: Պարզապես անհրաժեշտ է, որ նա իր հեռախոսից հավաքի asterisc.png140field.png , մուտք գործի Orange Ընտանիք մենյու և հարցմանն ի պատասխան` մուտքագրի այն փաթեթի ղեկավարի հեռախոսահամարը, որին ցանկանում է միանալ:

Արդեն գոյություն ունեցող Orange Խոսենք բաժանորդները կարող են միանալ որևէ Orange Ընտանիք փաթեթի հետևյալ հրահանգի միջոցով` asterisc.png140asterisc.png1asterisc.png0YYXXXXXXfield.png, որտեղ 0YYXXXXXX-ը տվյալ փաթեթր ղեկավարի հեռախոսահամարն է: Փաթեթին միանալու համար ուղարկված առաջարկը փաթեթի ղեկավարի կողմից պետք է հաստատվի 24 ժամվա ընթացքում: Միայն այդ դեպքում տվյալ անդամը կմիանա փաթեթին:

Մեկ Orange Ընտանիք փաթեթից մեկ այլ Orange Ընտանիք փաթեթ անցում կատարել հնարավոր է միայն նախորդ փաթեթին միանալու (փաթեթում ի սկզբանե ընդգրկված անդամների համար` փաթեթն ակտիվանալու) օրվանից` 30 օր հետո:

Orange Ընտանիք փաթեթին միանալու դեպքում Orange Խոսենք բաժանորդը այլևս չի կարող օգտվել Սիրելի համար ծառայությունից:


առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց
ArCa    QIWI   ezetop

առցանց օգնություն

ստացեք Ձեր հարցերի պատասխաններն առցանց մուտք

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք