սակագներ
Գտնվելով արտերկրում` կարող եք վայելել բջջային ծառայության բոլոր հնարավորությունները. զանգահարել և զանգեր ընդունել, ստանալ և ուղարկել հաղորդագրություններ և օգտվել GPRS-ից: Ձեր հարմարության համար մենք խմբավորել ենք երկրներն ըստ գոտիների: Նույն գոտուն պատկանող երկրներում, ինչպես նաև տվյալ երկրի բոլոր բջջային օպերատորների համար զանգերի, հաղորդագրությունների և GPRS-ի սակագները նույնն են: Վայելեք ռոմինգի ավելի ցածր սակագներ, երբ գտնվում եք Orange գոտու երկրներում` միանալով տեղական Orange ցանցին: Բոլոր ծառայությունների դիմաց գանձումը կիրականացվի իրական ժամանակում: Մուտքային և ելքային զանգերի գանձումը կատարվում է ըստ րոպեների: