ժամանց
Orange զրույց
- ինչպես գրանցվել
- ինչպես փոխել ծածկանունը
- ինչպես լրացնել անձնական տվյալները
- ինչպես գտնել Orange զրույցի մասնակիցներին
- գրեք հաղորդագրություններ
- ընկերների ցանկ
- լավագույն ընկեր
- ժամադրություն
- ինչպես ապաակտիվացնել ծառայությունը
Եթե սիրում եք ուղարկել կարճ հաղորդագրություններ, ապա Orange զրույցի շնորհիվ Դուք կստանաք այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ձեզ: Orange զրույցում գրանցվելուն պես կարող եք միանալ հարյուրավոր զրուցակիցների քննարկումներին, շփվել հետաքրքիր մարդկանց հետ և ձեռք բերել նոր ընկերներ:
ինչպես գրանցվել
Ուղարկեք BAREV բառը 1000 կարճ համարին: Ի պատասխան մենք կուղարկենք գրանցման ձևանմուշը: Գրանցման համար Ձեզնից կպահանջվի նշել սեռը (W, եթե աղջիկ եք և M, եթե տղա եք), ծածկանունը (մինչև 10 նիշ` լատինական տառերով կամ թվերով), տարիքը և հասակը: Օրինակ, եթե Ձեր անունը Անի է, Դուք 20 տարեկան եք իսկ հասակը 170սմ է, ապա հարկավոր է կարճ հաղորդագրության տեքստում նշել W Ani 20 170:
ինչպես փոխել ծածկանունը
Ցանկացած պահի հեշտությամբ կարող եք փոխել Ձեր ծածկանունը:
Պարզապես ուղարկեք մեզ կարճ հաղորդագրություն` բովանդակության բաժնում նշելով REG և Ձեր նոր ծածկանունը: Օրինակ` REG Karen:
ինչպես լրացնել անձնական տվյալները
Եթե ցանկանում եք լրացուցիչ տվյալներ հաղորդել Ձեր մասին, ապա ուղարկեք կարճ հաղորդագրություն` բովանդակության բաժնում նշելով INFO և հավելյալ տեղեկություններ Ձեր մասին: Օրինակ` INFO kapuyt achqer:
Եթե ցանկանում եք իմանալ ավելին Orange զրույցի այլ մասնակիցների մասին և տեսենլ նրանց անձնական տվյալները, ուղարկեք կարճ հաղորդագրության` նշելով Ձեզ հետաքրքրող մասնակցի անունը:
ինչպես գտնել Orange զրույցի մասնակիցներին
Orange զրույցը կօգնի Ձեզ գտնել հետաքրքիր մարդկանց և շփվել նրանց հետ:
Այստեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող տարիքի և հասակի մարդկանց: Ուղարկեք մեզ կարճ հաղորդագրություն` բովանդակության բաժնում նշելով PRIVET և Ձեզ հետաքրքրող տարիքն ու հասակը: Օրինակ, կարող եք ուղարկել PRIVET 20 կամ PRIVET 20 170:
Ի պատասխան մենք կուղարկենք Orange զրույցի համապատասխան մասնակիցների տվյալները: Եթե ցանկանում եք ստանալ ավելի շատ պրոֆիլներ, կրկին ուղարկեք PRIVET բառը:
Ուղարկեք հաղորդագրություններ ընկերներին կամ զրույցի այլ մասնակիցներին: Կարճ հաղորդագրության տեքստում պարզապես նշեք հասցեատիրոջ անունը, այնուհետև հաղորդագրությունը: Օրինակ` KAREN barev, inchpes es:
Խնդրում ենք հիշել.
- եթե մասնակցի ծածկանունը կազմված է անունից և թվից, դրանց միջև տարածություն մի թողեք: Թիվը անվան մի մասն է (օրինակ` KAREN25):
- տարածություն թողեք այն մարդու անվան և հաղորդագրության միջև, որին ցանկանում եք ուղարկել հաղորդագությունը:
ընկերների ցանկ
Գտել եք ընկերոջ, որին չեք ուզում կորցնել: Ավելացրեք Ձեր ընկերոջ ծածկանունը Ձեր Ընկերների ցանկում:
Դա շատ հեշտ է: Ավելացրեք բոլոր ընկերների անունները Ընկերների ցանկին` օգտագործելով LIST հրահանգը, որին հաջորդում է Ձեր ընկերոջ անունը: Օրինակ` LIST ANI:
Եթե անունն արդեն Ձեր ցանկում է, ապա ավելացված հին անունը կջնջվի:
Ձեր Ընկերների ցանկը նայելու համար պարզապես ուղարկեք մեզ LIST բառը:
Orange զրույցի մասնակիցները կարող են փոխել իրենց ծածկանունը կամ դադարել օգտվել ծառայությունից առանց մյուս մասնակիցներին այդ մասին տեղեկացնելու: Եթե փորձում եք նրանց ուղարկել հաղորդագրություն` օգտագործելով գործածությունից դուրս եկած ծածկանուն, ապա ի պատասխան կստանաք սխալը հաստատող հաղորդագրություն:
լավագույն ընկեր
Ընտրեք լավագույն ընկեր և ստիպված չեք լինի օգտագործել վերջինիս անունը ամեն անգամ նրա հետ շփվելիս: Պարզապես անվան փոխարեն օգտագործեք @ նշանը հաղորդագրության հենց սկզբում:
Զրուցակցին որպես լավագուն ընկեր գրանցելու համար պարզապես ուղարկեք կարճ հաղորդագրություն` բովանդակության բաժնում նշելով CHAT և համապատասխան անունը: Օրինակ` CHAT KAREN:
Դուք կարող եք միաժամանակ միայն մեկ լավագույն ընկեր ունենալ: Եթե ցանկանում եք փոխել լավագույն ընկերոջը, պարզապես ուղարկեք CHAT բառը, որին հաջորդում է նոր լավագույն ընկերոջ անունը:
ժամադրություն
Անձնական տվյալներին կարող եք ավելացնել նաև շփման նպատակը: Պարզապես ընտրեք 1-ից 4 թվերից մեկը:
1. սիրախաղ
2. լուրջ
3. սիրային նամակագրություն
4. սիրային կապ
Ուղարկեք FOR հրահանգը, որին հաջորդում է Ձեր նախընտրած տարբերակի համարը: Եթե ուղարկում եք FOR 1 բառը, ապա Ձեր նախընտրած տարբերակը սիրախաղն է, և Դուք կարող եք օգտագործել PRIVET հրահանգը սիրախաղի նպատակով ծանոթանալ ցանկացողների հետ շփվելու համար:
ինչպես ապաակտիվացնել ծառայությունը
Այս ծառայությունն ապաակտիվացնելու համար պարզապես ուղարկեք STOP հրահանգը մեր 1000 կարճ համարին: