ժամանց
Իմ Orange
Իմ Orange-ի հետ ընտրեք Ձեր հեռախոսի մենյուից Ձեզ հետաքրքրող ծառայությունները. բեռնեք երաժշտություն, խաղեր և նկարներ, հետևեք միջազգային լուրերին: Ծառայությունից օգտվելու համար hեռախոսի մենյուից ընտրեք Orange բաժինը, այնուհետև Իմ Orange-ը: Կախված հեռախոսի մոդելից` Orange բաժինը կարող է հայտնվել Ձեր հեռախոսի Պարամետրեր (Settings) կամ Հավելվածներ (Applications) բաժիններում:
Իմ Orange առցանց ուղեցույց
Ծանոթացեք Իմ Orange-ի ընձեռած հնարավորություններին առցանց ուղեցույցի միջոցով:
Իմ Orange-ի հիմնական բաժիններն են.
- Իմ հաշվեհամարը. հնարավորություն է տալիս ստուգել Ձեր հաշվեկշիռը:
- Ծառայություններ. հնարավորություն է տալիս վերահսկել Ձեր հաշիվը, կատարել փոխանցումներ, ակտիվացնել ռոմինգը, փոխել համարը, մուտքային զանգերն ուղղել դեպի ձայնային փոստ, նաև լսել և ուղարկել ձայնային հաղորդագրություններ:
- Լավագույն MP3. կարող եք բեռնել նորագույն երաժշտական կատարումները:
- Նկարներ 10. բեռնեք լավագույն նկարները Ձեր հեռախոսի համար:
- Խաղեր 10. փորձեք նորագույն խաղերը:
- Հորոսկոպ. տեսեք, թե ինչ են գուշակում Ձեզ համար աստղերը:
- Եղանակ. ծանոթացեք եղանակի տեսությանը Ձեր տարածաշրջանում:
- Տարադրամ. ծանոթացեք Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի առաջարկած արտարժույթի փոխարժեքին:
- Նորություններ. միշտ իրազեկ եղեք օրվա լուրերին:
- Ֆիլմեր. ծանոթացեք Երևանի կինոթատրոնների ֆիլմացանկին:
- Օրվա կատակը. ամեն օր նոր կատակներ:
- Կոմունալ վճարումներ. կարող եք տեսնել Ձեր կոմունալ վճարումները: Ծառայությունից կարող եք օգտվել` օգտագործելով Ձեր ֆիքսված հեռախոսահամարը: Պարզապես հարկավոր է մուտքագրել այն և որպես պատասխան SMS-ի տեսքով կստանաք հեռախոսի, հոսանքի, ջրի ու գազի վճարման հաշիվները:
- Արտակարգ իրավիճակ. պարզապես ընտրեք անհրաժեշտ ծառայությունը արտակարգ իրավիճակի դեպքում, և մենք կմիացնենք Ձեզ համապատասխան համարի հետ:
- Սպասարկում. մենք Ձեզ կօգնենք կապվել Orange-ի Բաժանորդների սպասարկման կենտրոնի հետ:
- Լեզու. ընտրեք ծառայության լեզուն` հայերեն կամ անգլերեն: