2 անգամ ավելի շատ գիգաբայթեր

valentine-interne-page-am.png

Մինչև ապրիլի 7-ը միացեք Orange Ինտերնետին 12 ամսով և 12 ամիս շարունակ ստացեք 2 անգամ ավելի շատ գիգաբայթեր:

Առաջարկից կարող եք օգտվել` բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմա 9000, 11000, 20000 կամ MyFi 10000, 12000, 21000 սակագնային պլաններից որևէ մեկին:

Առաջարկից կարող են օգտվել նաև նրանք, ովքեր արդեն Ինտերնետ Հիմայի կամ MyFi-ի նշված սակագնային պլանների բաժանորդ են: Անհրաժեշտ կլինի պարզապես երկարեցնել բաժանորդ մնալու պարտավորությունը 12 ամսով, իսկ ավելի ցածր սակագնային պլան օգտագործող բաժանորդներին` նաև փոխել սակագնային պլանը: Այս դեպքում Դուք կրկնակի ծավալով գերարագ ինտերնետ կստանաք և 12 ամիսների հաշվարկը կկատարվի առաջարկին միանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Իսկ եթե Դուք Orange Ինտերնետին և այս առաջարկին միացել եք միաժամանակ փետրվարի 9-ից մինչև մարտի 8-ը, կրկնակի ծավալով գերարագ ինտերնետը կստանաք և 12 ամիսների հաշվարկը կկատարվի անմիջապես միացման պահից:

Այն բաժանորդները, ովքեր կդադարեցնեն պայմանագիրը մինչը 12 ամիսը լրանալը կամ անցում կկատարեն Ինտերնետ Հիմա 6000 կամ MyFi 7000 սակագնային պլաններին, այլևս չեն ստանա գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ, նույնիսկ եթե կրկին անցում կատարեն առաջարկին մասնակցող որևէ սակագնային պլանի:

Նրանք, ովքեր 12 ամսվա ընթացքում անցում կկատարեն այս առաջարկի որևէ այլ սակագնային պլանի, կսկսեն ստանալ նոր սակագնային պլանին համապատասխան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ: Օրինակ` եթե բաժանորդագրվեք Ինտերնետ Հիմա 20 000 սակագնային պլանին, այս առաջարկի շրջանակներում ամեն ամիս կստանաք 48 ԳԲ ինտերնետ (24 ԳԲ-ի փոխարեն): Սակայն, եթե անցում կատարեք 9000 սակագնային պլանին, կսկսեք համապատասխանաբար ստանալ 12 ԳԲ ինտերնետ (6 ԳԲ-ի փոխարեն):

Ընթացիկ ամսվա ընթացքում չօգտագործված կրկնակի գիգաբայթերը չեն փոխանցվում հաջորդ ամիս:

Կրկնակի գերարագ ինտերնետի առաջարկը չի ազդում Եվս մեկ անգամ ծառայության և 1 տարի Ինտերնետ Հիմայի բաժանորդ լինելուց հետո տրվող լրացուցիչ 1 ԳԲ գերարագ ինտերնետի ծավալի վրա:

Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները, ովքեր մինչև ապրիլի 7-ը կմիանան Ինտերնետ Միասին (link to the service pg) ծառայությանը, հնարավորություն կունենան 12 ամիս շարունակ օգտագործել 2 SIM քարտ` 1-ի գնով:

Այս առաջարկը գործում է միայն այն դեպքում, եթե 2 հավելյալ SIM քարտը վերցնում եք միաժամանակ:

SIM քարտերից մեկը վերադարձնելու դեպքում առաջարկը դադարում է գործել:

Ինտերնետ ծառայության նոր բաժանորդները կկարողանան օգտվել այս ծառայությունից և ստանալ 2 քարտ 1-ի գնով միայն բաժանորդագրվելուց 15 օր հետո:

առցանց վճարում

վճարեք Ձեր հաշիվն առցանց վճարել

հեռախոսի կարգավորումներ

Կարգավորեք Ձեր հեռախոսի ինտերնետ և MMS ծառայություններն այստեղ

ինտերնետ խանութ

Ամենամոտ Orange խանութն ինտերնետ խանութն է: Գնումներ կատարեք անմիջապես այստեղ

իմ Orange էջը

անհատ բաժանորդներ
կորպորատիվ բաժանորդներ
մուտք