ընդմիշտ անվճար զանգեր 1 Orange համարի
Խոսենք և Ամեն ամիս ծառայությունների այն բաժանորդները, ովքեր ակտիվացրել են "ընդմիշտ անվճար զանգեր սիրելիիդ" առաջարկը 2010թ. մայիսի 1-ից հունիսի 30-ը, 2011 թ. փետրվարի 1-ից 19-ը և 2012թ. հունվարի 1-ից փետրվարի 20-ը, ամեն ամիս ստանում են 500 րոպե իրենց ընտրած մեկ Սիրելի համարի հետ անվճար խոսելու համար:
Առաջարկի շրջանակներում ունեցած անվճար րոպեները ստուգելու համար անհրաժեշտ է ուղարկել անվճար դատարկ հաղորդագրություն 2010 կարճ համարին:
Սակագնային պլանի փոփոխության դեպքում առաջարկը կպահպանվի:
Orange Խոսենքից Ամեն ամիս և հակառակն անցման դեպքում առաջարկը ևս կպահպանվի: Իսկ Orange Խոսենքից և Ամեն ամսից Orange Բիզնես անցման դեպքում այն կդադարի գործել:
2011թ. հուլիսի 1-ից այն բաժանորդները, ովքեր ակտիվացրել են իրենց Սիրելի համարը 2011 թվականին. ամեն ամիս կստանան 500 րոպե Սիրելի համարի հետ անվճար խոսելու համար, միայն եթե նախորդ ամսվա ընթացքում կատարած նրանց լիցքավորումների ընդհանուր գումարը կազմի 1000 և ավելի դրամ: